Քիչ առաջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նրան ուղեկցում են ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ իրենց կանանց հետ:
Ծիծեռնակաբերդում են նորանշանակ նախարարներ Հրանուշ Հակոբյանը, Հասմիկ Պողոսյանը, Գագիկ Բեգլարյանը և մի շարք այլ պաշտոնատար անձինք:
Կարդացեք նաև
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ողջունեց թուրք ազնվագույն մարդկանց, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը և նշեց. «Մի օր,
ինչպես Գերմանիան, այնպես էլ Թուրքիան ստիպված է լինելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք այլևս 20-րդ դարի խեղճ, ջարդված ժողովուրդը չենք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Այո, Հրանուշ, դուք հզոր եք ինչպես ոչ ոք աշխարհում:Գուցե և համեստ, ինչպես ուժեղներն աշխարհում:Դուք քիչ եք, սակայն ձեզ հայ են ասում:
Այո մենք Հայ ենք և հպարտանում ենք դրանով: Դավիթ դու կարող էս քննադատել ցանկացած անձի, այդ թվում նաև կառավարության անդամ Հրանուշ Հակոբյանին, ով, հավանական է իրոք իր տեղում չէ, սակայն բարոյական չէ մեր ազգի մասին այդկերպ արտահայտվելը, նամանավանդ, որ նույնիսկ թուրքն այս օրը ձեռնպահ է մնում նման վարքագիծ դրսևորելուց: Ցավում եմ, որ դու լրիվ կամ մասնակի Հայ էս ու նման կերպ էս մտածում: