Միացյալ Նահանգների արտգործնախարարությունում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին ողջունել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից «հայերին 1915 թվականին բաժին ընկած տառապանքների պատմական ճանաչումը»:
«Ողջունում ենք վարչապետ Էրդողանի կողմից հայերին 1915 թվականին բաժին ընկած տառապանքների հրապարակայնորեն արված պատմական ճանաչումը», – ասել է ԱՄՆ-ի արտգործնախարարության խոսնակը:
«Հավատացած ենք, որ սա դրական նշան է այն բանի, որ հնարավոր է հասնել այն փաստերի ամբողջական, անկեղծ և արդարացի ճանաչման, որոնք, հուսով ենք, առաջ են մղելու թուրք և հայ ժողովրդի միջև հարաբերությունների բարելավման գործը», – ասել է արտգործնախարարության խոսնակ Ջեն Փսաքին` հավելելով. «Կարծում ենք՝ սա դրական քայլ է»:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում