Լրահոս
Օրվա լրահոսը

Ջահերով երթից մինչև ՀՀ նախագահին տրված բաց նամակ և «վատ խորհուրդ»

Ապրիլ 24,2014 00:24

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազատության հրապարակից մեկնարկել է ավանդական դարձած Ջահերով երթը:

DSC_6654

Հազարավոր երիտասարդներ ՀՀ-ից և Սփյուռքից, հոգևորականներ և պարզապես քաղաքացիներ շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ՝ ճանապարհին երգելով ազգային-ազատագրական երգեր:

DSC_6652

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Ազատության հրապարակում նշեց. «Մենք պահանջատեր ենք և մինչև վերջ պայքարելու ենք արդարության համար: Մենք մեր հայրենիքի բռնագրավված հատվածն ենք պահանջում: Այսօր Թուրքիայի վարչապետը հայտարարություն է տարածել, քանի որ վախեցել է ձեզնից և Հայաստանի այլ քաղաքներում տեղի ունեցող նմանատիպ երթերից և փորձել  է խաբել աշխարհին՝ ներողության փոխարեն ցավակցություն հայտնելով, կարծես թե երկրաշարժ է եղել, և մարդիկ են մահացել: Մենք «Ո´չ» ենք ասում ժխտողական քաղաքականությանը և շարունակելու ենք պայքարը: Մեր պահանջն է՝ արդարություն, հատուցում, ճանաչում»:

DSC_6742

Ծիծեռնակաբերդի ճանապարհին ՀՅԴ երիտասարդական միության անդամները ՀՀ նախագահի նստավայրի մոտ ՀՀ նախագահին ուղղված բաց նամակ հանձնեցին նախագահի աշխատակազմի անդամին: Պահանջն էր  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ետ կանչել հայ-թուրքական արձանագրություններից Հայաստանի ստորագրությունը:

DSC_6630

Հայ-թուրքական արձանագրությունների՝ Հայոց ցեղասպանության ճանաչման, Ղարաբաղյան հակամարտությանը վնասելու վերաբերյալ ՀՅԴ-ից բազմաթիվ հայտարարություններ են հնչում, ինչին ի պատասխան իշխանական կողմից հնչում են հավաստիացումներ, թե արձանագրությունները չեն խանգարում, այլ ընդհակառակը:

DSC_6671

Aravot.am-ը Կիրո Մանոյանից հետաքրքրվեց՝ ինչո՞վ են պայմանավորված իշխանական կողմի նման հավաստիացումները: Նա պատասխանեց. «Կարծում եմ նախագահին վատ խորհուրդ են տվել: Այս արձանագրությունները չեն աշխատում, իսկ եթե աշխատեին, անկարելի էր, որ Սենատում նման բանաձևեր անցնեին: Կան մի շարք պետություններ, օրինակ՝ ԱՄՆ-ն, Բրիտանիան, որոնք հայտարարել են, թե քանի որ հայ-թուրքական արձանագրություններն են ստորագրվել, լավ է  գործընթացին մենք չխանգարենք: Ուրեմն մինչև հիմա էլ ամեն կերպ արձանագրությունները խանգարել են Ցեղասպանության ճանաչմանը և որևէ դրական առաջընթաց չի գրանցվել: Թուրքիան իրապես հետաքրքրված չէ հայ-թուրքական հարաբերություններով, քանի որ Արևմուտքը և ԱՄՆ-ն սկսել են ասել այն, ինչ Թուրքիան է ասում, թող Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորվի, Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կկարգավորվեն: Իսկ եթե այսպես է, ինչո՞ւ պիտի որ մենք բանակցենք:  Ուստի իսկապես անհրաժեշտ է,որ ՀՀ նախագահը ետ վերցնի հայ-թուրքական հարաբերություններից Հայաստանի ստորագրությունը»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930