Մոտ մեկուկես ամիս առաջ Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Կիրանց գյուղում անվանի ռազմական փորձարկող-օդաչու Վալենտին Նազարյանի առանձնատնից գողացել են շուրջ 30 հազարի դոլարի արժեքներ՝ գեղարվեստական նկարներ, հեռուստացույցներ եւ այլն: Մեր տեղեկություններով՝ ոստիկանության Իջեւանի բաժինը բացահայտել է գողությունը, գողոնի մեծ մասը հայտնաբերված է:
Գողերը Կիրանցի հարեւան Աճարկուտի, Իջեւանի տարածաշրջանի այլ համայնքների բնակիչներ են,նրանք ներկայումս փախուստի մեջ են: Վալենտին Նազարյանը խորհրդային տարիներին ռազմական օդանավերի փորձարկող օդաչու էր ,դժվարին իրավիճակում փրկել է կործանվող օդանավը:
2010թ. օգոստոսի 1-ին Կիրանցում օծվեց մատուռ, որը կառուցվել էր այդ ժամանակ Նիժնի Նովգորոդի օդանավակայանի տնօրեն Վ. Նազարյանի ֆինանսավորմամբ: Ներկայումս Նազարյանը Երեւանում, օտարերկրյա մի ավիաընկերությունում ղեկավար պաշտոն է զբաղեցնում: Նա հայրենի գյուղում, միջպետական ճանապարհի եզրին գեղարվեստական ճաշակով եռահարկ, առանձնատուն էր կառուցել,որտեղից կատարվել է գողությունը:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ