Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը արձագանքել է Էրդողանի ուղերձին

Ապրիլ 23,2014 22:18

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը արձագանքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձին` ապրիլի 24-ին ընդառաջ, որում Էրդողանը ցավակցում է հայերին:

«Ավելի հաճախ է Անկարան` միջազգային մեկուսացման պայմաններում, տարբեր ձեւակերպումներով հերքում Հայոց ցեղասպանությունը: Իր այսօրվա ելույթում վարչապետ Էրդողանը զուր փորձեր է անում` խուսափելու Հայոց Ցեղասպանության պատասխանատվությունից` դեռեւս անպատիժ մնացած միջազգային մասշտաբի հանցագործությունը հավասարեցնելով սովորական երկկողմանի կոնֆլիկտի: Փաստը մնում է փաստ, որ Թուրքիայի այս անսիրտ եւ ցինիկ դիրքորոշումը նպաստում է ճշմարտության հերքմանը եւ խոչընդոտում Ցեղասպանության ճանաչման գործընթացին»,- նշում է Արամ Համբարյանը:

 

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930