Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սենատոր Բոքսերը պարտավորվել է շարունակել Հայոց ցեղասպանությունն ամբողջովին ճանաչելու ուղղությամբ տարվող աշխատանքը. «Ամերիկայի ձայն»

Ապրիլ 23,2014 21:54

«Հպարտ եմ, որ համահեղինակել եմ թիվ 410 բանաձևը, որը Օսմանյան կայսրության գործողությունների հետևանքով 1915-ից մինչև 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում 1,5 միլիոն հայերի զոհվելու փաստն անվանում է իր իրական անունով՝ ցեղասպանություն»:

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգից ընտրված սենատոր Բարբարա Բոսքերը պարտավորվել է շարունակել Հայոց ցեղասպանության ամբողջովին ճանաչելու ուղղությամբ տարվող իր աշխատանքը:

Այս մասին հայտարարություն է հրապարակվել սենատորի պաշտոնական կայքում, որտեղ սենատորը հիշեցրել է, որ վերջերս միացել էր ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երկու կուսակցությունների ներկայացուցիչ իր աշխատակիցներին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող և ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցող Սենատի թիվ 410 բանաձևի շուրջ կապակցությամբ անցկացված քվեարկության ժամանակ:

«Հպարտ եմ, որ համահեղինակել եմ թիվ 410 բանաձևը, որը Օսմանյան կայսրության գործողությունների հետևանքով 1915-ից մինչև 1923 թվականներն ընկած ժամանակահատվածում 1,5 միլիոն հայերի զոհվելու փաստն անվանում է իր իրական անունով՝ ցեղասպանություն», – գրում է սենատորը:

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ամերիկայի ձայն»-ի կայքում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930