Ռուս պարուհի Անաստասիա Վոլոչկովայի նկատմամբ վարչական գործ է հարուցվել՝ «մարմնավաճառությամբ զբաղվելու» մեղադրանքով, հայտնել է նրա փաստաբան Սերգեյ Ժորինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Փաստաբանը նշել է, որ գործ հարուցելու հիմք է ընդունվել Վոլոչկովայի հեռախոսազրույցը, որտեղ նա, իբրև թե, սեռական ծառայություններ է առաջարկել:
«Կարծում եմ՝ սա կատակ է, որից բացի նրա թշնամիներն այլ բան անելու ունակ չեն», – ասել է Ժորինը:
Մեծ թատրոնի նախկին մենակատար Անաստասիա Վոլոչկովան ապրիլի կեսերին 1+1 հեռուստաալիքի եթերում քննադատել էր Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի քաղաքականությունը, իսկ երգչուհի Վալերիային, որը Ղրիմի հարցում սատարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, անվանել էր «քաղաքական պոռնիկ»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ