Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Դումանյանը պաշտոնը կզիջի հանուն որդո՞ւ

Ապրիլ 23,2014 20:21

Aravot.am-ի տեղեկություններով առողջապահության նախարարի պաշտոնակատար Դերենիկ Դումանյանն այսօր աշխատանքային օրվա ավարտին հրաժեշտ է տվել իր տեղակալներին, ոչ թե վաղը նորից նախարարությունում հանդիպելու ակնկալիքով, այլ պաշտոնը լքելու համար:

Մեզ հասած տեղեկություններով` Դերենիկ Դումանյանի որդուն` Գուրգեն Դումանյանին, որը Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավարն է, Հովիկ Աբրահամյանը տանում է կառավարություն` որպես կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի տեղակալ: Գուրգեն Դումանյանը առողջապահության նախարարության Ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն է եղել, սակայն հոր` Դերենիկ Դումանյանի նախարարության ժամանակ իրավունք չուներ նույն պետական հիմնարկում աշխատել, ուստի նրան տեղափոխել էին ԱԺ: Նախարարությունում խոսում են, որ հայրը հանուն որդու «զոհեց» իր պաշտոնը, քանի որ մոտ ազգականներն իրավունք չունեն կառավարությունում միաժամանակ բարձր պաշտոններ ունենալ:

Yerkir.am-ի տեղեկություններով էլ առողջապահության նախարար է նշանակվելու «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Մուրադյանը:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Anna says:

    Կարծում եմ պրակտիկ բժիշկ աշխատած Արմեն Մուրադյանին կհաջողվի Դումանյանի կողմից ավելորդ թղթարարության վերածած բժշկական ոլորտը ոտքի կանգնեցնել և վերականգնել գիշեր ու զօր աշխատող բժշկի երբեմնի հեղինակությունը:Մնում է սպասել լավագույն բարեփոխումների:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930