Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդ Դեվլեթ Բահչելին դատապարտել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի 1915թ. դեպքերի հետ կապված հայերին ուղղված ցավակցական ուղերձը, իսկ հիմնական ընդդիմադիր՝ Ժողովրդահանրապետական կուսակցությունը ողջունել է այն, հայտնում է «Հուրիեթ» թերթը:
«Ոչ մի գնահատական հնարավոր չէ տալ [ուղերձին]: Սա մեծ հարված է այս ժողովրդի համար», – ասել է Բահչելին:
ԺՀԿ-ի փոխնախագահ Ֆարուք Լողողլուն ողջունել է Էրդողանի քայլը, սակայն զարմանք հայտնել, թե այսքան տարիներ իշխանությանը լինելուց հետո ինչու է կառավարությունն ընտրել հենց 2014թ. նման հայտարարություն անելու համար:
Ընդդիմադիր գործիչը ևս ցավակցել է 1915թ. «հանգամանքների» պատճառով զոհ դարձած մարդկանց ժառանգներին՝ շեշտելով, որ կարևոր չէ նրանք հայ են, մահմեդական, թե այլ ազգի ներկայացուցիչ:
Կարդացեք նաև
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլի 23-ին 8 լեզվով հաղորդագրություն էր տարածել, որտեղ ցավակցություն էր հայտնել 20-րդ դարասկզբին զոհված հայերի սերունդներին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ