Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանը քննադատում է Սերժ Սարգսյանին որ ի՞նչ, ինքն այդ իրավունքը չի վաստակել». Անահիտ Բախշյան

Ապրիլ 23,2014 19:51

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ 2rd.am-ին տված հարցազրույցը շատերի կողմից գնահատվում է որպես հերթական մեսիջ հասարակությանը, որ ինքը վերադառնում է: Այս առնչությամբ ապրիլի 23-ին Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը նկատեց. «Ռոբերտ Քոչարյանը շատ կուզեր վերադառնար, որովհետեւ ինքն է ասել, որ չի պատրաստվում լինել ամենաերիտասարդ թոշակառուն Հայաստանի: Բայց հասարակության կողմից իր անունը մերժված է: Ես դա սուբյեկտիվորեն չեմ ասում՝ որպես Անահիտ Բախշյան: Ես ասում եմ այն, ինչ տեսնում եմ, կարդում եմ, լսում եմ: Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու ճանապարհ չունի: Ինքը մերժված քաղաքական գործիչ է՝ Հայաստանի Հանրապետությունում, ՀՀ բոլոր շերտերի համար, քաղաքական բոլոր ուժերի համար: Հետեւաբար,չենք ուզում լսել այդ անունը»:

Տիկին Բախշյանը վստահեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանը չունի այդ իրավունքը՝ քննադատելու Սերժ Սարգսյանին. «Որովհետեւ հաշվի առնելով, թե իր 10-ամյա կառավարության ընթացքում Հայաստանն ինչ կորուստներ ունեցավ, ինչպիսի քրեաօլիգարխիկ կառավարման համակարգ դրվեց իր օրոք..ինքը քննադատում է Սերժ Սարգսյանին որ ի՞նչ: Սերժ Սարգսյանն ընդամենը շարունակում է իր դրածը: Ինքն այդ իրավունքը չի վաստակել»:

Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցներից մեկում ասել էր, որ 2 ղարաբաղցի իրար դեմ դուրս չեն գա. «Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի էր. այն բարդ ընտրության իրավիճակ կստեղծեր շատերի համար ու կդառնար տարատեսակ շահարկումների առարկա»: Հիմա այս հարցազրույցում ասում է, որ չի ուզում բանավիճել Սերժ Սարգսյանի հետ: Հարցին՝ իր հարցազրույցներից այլ տպավորություն չի՞ ստեղծվում, առճակատում չե՞ք նկատում՝ Անահիտ Բախշյանը պատասխանեց. «Հենց այն միտքը, որ ինքը արտահայտել է, թե 2 ղարաբաղցի իրար դեմ դուրս չեն գա, արդեն դա ինձ համար անընդունելի է: Ղարաբաղցի, երեւանցի, գյումրեցի, այսինքն իրենք տարբե՞ր են հայ ազգի մեջ, տարբեր ռասսա՞ են: Ի՞նչ տարբերություն: Հետեւաբար,ինքն արդեն դրանով ուզում էր ինչ-որ բան ընդգծել, որն իմ տեսակետից անընդունելի է: Որտեղ,որ իրենց շահերը բախվելու են, իսկ հիմա այդ պահն է, որ շահերը բախվում են, հաստատ դուրս են գալու իրար դեմ՝ որտեղացի ուզում է լինեն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ettentcchi says:

    Տիկին Անահիտ Սերժ Սարգսյանը ենքան պաշտպաններ ունի, որ հաստատ Ձեր կարիքը չի զգում:
    Մնացել էր որ դուք պաշտպանեք: Անհարմար է:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930