Ապրիլի 23-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Երևանում պաշտոնական այցով գտնվող Լիտվայի ազգային պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասին:
Ողջունելով հյուրին՝ արտգործնախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ երկու երկրների միջև հարաբերությունները դինամիկ կերպով զարգանում են, և կա երկկողմ պատրաստակամություն դրանք առավել ընդլայնելու և խորացնելու համար: Նա հավելեց, որ Հայաստանի և Լիտվայի պաշտպանական գերատեսչությունների միջև փոխգործակցությունն իր կարևոր լուման ունի երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործընթացում։
Նախարար Օլեկասը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, ընդգծեց, որ հայ-լիտվական միջպետական փոխհարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և վստահություն հայտնեց, որ դրանք առավել կընդլայնվեն։
Զրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն համագործակցության, տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ