Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը կուզեր, որ արագաչափերն ընդհանրապես հանվեն

Ապրիլ 23,2014 18:56

Ազգային ժողովում այսօր ընթացող Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը եւ ավտոկայանատեղերի գործունեության կազմակերպումը թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ պատգամավորները լավ առիթ ունեցան խոսելու ժողովրդի անունից, ներկայացնելու, թե ինչպես է կեղեքվում ժողովուրդը՝ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու պատճառով: Նրանք առիթ ունեցան հիշել աղքատությունը, աղքատության շեմը եւ դրանից ներքեւ գտնվողներին, որոնք, սակայն, պարզվում է, մեքենա են վարում եւ ամսվա ընթացքում մի քանի հարյուր հազար դրամի խախտումներ անելու շռայլություն են իրենց թույլ տալիս:

Այդուհանդերձ, բոլոր պատգամավորները, որքան էլ խոսում էին կեղեքված ժողովրդի եւ անհայտ անձանց գրպանը մտնող գումարների մասին, հարկ էին համարում ասել, որ դեմ չեն երթեւեկության կարգավորմանը, տեսախցիկներին եւ արագաչափերին: Միակ մարդը, որ դա էլ էր վիճարկում՝ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էր, ով հայտարարեց, որ արագաչափերը ընդհանրապես պետք է հանվեն, իսկ տեսախցիկներն էլ ոչ թե պետք է տուգանքները արձանագրեն, այլ բարդ իրավիճակների ժամանակ կանչեր գրանցեն:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930