Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Աշոտ Սուքիասյանի արտահանձնելու որոշումը պաշտոնապես ուժի մեջ է մտել. ԳԱԼԱ

Ապրիլ 23,2014 18:40

Օֆշորային սկանդալի գլխավոր դերակատար Աշոտ Սուքիասյանի Վրաստանից Հայաստան արտահանձնման որոշումը պաշտոնապես մտել է արդեն ուժի մեջ:

Այս մասին ԳԱԼԱ-ին տեղեկացնում են ՀՀ դատախազությունից: ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը ասաց, որ գործարար Աշոտ Սուքիասյանը դեռեւս Թբիլիսիում է եւ տեխնիկական խնդիր է նրան Հայաստան արտահանձնելու հարցը: Հիմա արդեն կարելի է ասել, որ Ա. Սուքիասյանը չի բողոքարկել այդ վճիռը եւ նրան կտեղափոխեն Հայաստան:

«Պաշտոնապես արդեն արտահանձնման որոշումը մտել է ուժի մեջ: Իսկ ինչ վերաբերում է ընթացակարգին, ապա այն հետևյալն է, որ արդեն Վրաստանի արդարադատության նախարարը պետք է ստորագրի կայացված որոշումը: Իսկ արդեն դրանից հետո կկազմակերպվի արտահանձնման գործընթացը»:

Մեր այն հարցին, թե կա՞ն հստակ ժամկետներ արտահանձնման գործընթացի վերաբերյալ, Շ. Տոնոյանը նշեց. «Հիմա դա թե երբ կստորագրվի, արդեն ժամանակի խնդիր է, և այս առումով հստակ որևէ բան ասել առայժմ չենք կարող: Սակայն արտահանձնման մասին վճիռը մտել է ուժի մեջ, այսինքն` նրան արտահանձնելու են Հայաստան»: Շահեն Տոնոյանն ընդգծեց նաև, որ այստեղ կարևորը օրինագիծն ու վճիռն է, որն էլ մտել է ուժի մեջ, իսկ մնացած հարցերն արդեն տեխնիկական են, այսինքն` իրավական տեսակետից ՝Աշոտ Սուքիասյանի արտահանձմանը որևէ խանգարող հանգամանք չկա:

 

Մանրամասները կարող եք կարդալ`  ԳԱԼԱ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930