Այսօր երեկոյան 81 կգ քաշային բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը Սոֆիայում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում հանդիպելու է ռինգի տերերից Բլագոյ Նայդենովի հետ:
Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ փուլ մտնում են արժանավորները, եզրափակիչ` լավագույնները: Հետեւաբար, Բլագոյ Նայդենովն էլ նվեր չէ: Բայց, նկատի ունենալով, որ աշխարհի առաջնությունն, այնուամենայնիվ, անցկացվում է նրա հայրենիքում` իր բոլոր հնարավոր տարբերակներով, Նարեկից պահանջվելու է ռինգում առնվազն մեկ գլուխ բարձր լինել մրցակցից, որպեսզի չեմպիոնական տիտղոսի համար նախավերջին քայլում խնդիրներ չառաջանան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ