Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Hurriyet. Էրդողանը ցավակցել է 20-րդ դարասկզբի զոհված հայերի սերունդներին

Ապրիլ 23,2014 16:39

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր «ցավն է կիսել» 1915թ. հայերի հետ տեղի ունեցած դեպքերի համար: Ապրիլի 23-ին նա ցավակցություն է հայտնել հայ սերունդներին, որոնց նախնիներն իրենց կյանքն են կորցրել «20-րդ դարասկզբին»:

«Հուրիեթ»-ի փոխանցմամբ, վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ապրիլի 24-ը «շատ կարևոր նշանակություն ունի մեր հայ քաղաքացիների և ամբողջ աշխարհի հայերի համար»:

Նա նշել է, որ Օսմանյան Կայսրության վերջին տարիներին բոլոր ազգերն են ծանր ապրել և կոչ է արել մարդասիրական մոտեցում ցուցաբերել ու կիսել նրանց վիշտը:

«Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած դեպքերը մեր ընդհանուր ցավն է: Մարդկային և գիտական պատասխանատվություն է՝ պատմության այս ցավալի փուլը գնահատել արդար հիշողությամբ», – հայտնել է վարչապետը:

Էրդողանն անդրադարձել է նաև խոսքի ազատության իրավունքի և պատմության նկատմամբ բազմակարծության հարգանքի կարևորությանը՝ նշելով, որ 1915թ. իրադարձությունների մասին պետք է ազատ խոսվի Թուրքիայում:

«Հույս ունենք, որ այն հայերը, որոնք իրենց կյանքն են կորցրել 20-րդ դարասկզբի ենթատեքստում, խաղաղությամբ կհանգչեն, և մենք մեր ցավակցությունն ենք հայտնում նրանց թոռներին», – ասված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է 8 լեզուներով, այդ թվում՝ արևելյան և արևմտյան հայերենով:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930