Լրահոս
Օրվա լրահոսը

«Արայ». «Թյուրիմացություն է, մենք դատի չենք տվել ՏՄՊՊՀ-ին»

Ապրիլ 23,2014 16:35

Օրերս «Փաստինֆո» լրատվական կայքը տեղեկություն էր տարածել, որ «Արայ» ընկերությունը դիմել է վարչական դատարան` Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի՝ 2013թ. հուլիսի 30-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով: Ընդ որում, ըստ «Փաստինֆոյի» հանձնաժողովը անբարեխիղճ մրցակցության եւ սպառողներին մոլորեցնելու համար ընկերությանը տուգանել է, ինչի համար էլ «Արայը» դիմել է դատարան:

Aravot.am-ը «Արայ» ընկերությունից փորձեց պարզել, թե ինչո՞ւ ՏՄՊՊՀ-ի մեկ տարի առաջ կայացրած որոշումը հիմա են ուզում բողոքարկել: «Արայից» մեզ վստահեցրին, որ իրենք դատարան չեն դիմել, եւ ոչ էլ տուգանվել են Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից, եւ ինչ-որ թյուրիմացություն է տեղի ունեցել: Ընդ որում, «Փաստինֆոն» արդեն այդ լուրը հեռացրել է իր կայքից:

Իսկ 2012 թվականին ՏՄՊՊՀ-ն հայտարարել էր, որ «Արայ» ընկերությունն Ամանորին ընդառաջ սպառողներին հաղորդագրություններ է ուղարկել հետեւյալ բովանդակությամբ. «Շնորհավորում ենք, դուք ընտրվել եք՝ որպես եզակի ակցիայի մասնակից: Ներկայացրեք այս SMS-ը ցանկացած «Արայ» վաճառասրահ եւ ստացեք մինչեւ 100 հազար դրամ զեղչ»:

Հանձնաժողովը պարզել էր,  որ «Արայ»-ը այդ SMS-ով գայթակղել եւ իր խանութներ է հրավիրել բազմաթիվ քաղաքացիների, որոնք էլ պարզել են, որ ակցիան տարածվում է հատուկենտ ապրանքների` առավելապես բարձր գնային շեմ ունեցող ապրանքների վրա:

«Արայ» ընկերությունից, սակայն մեզ վստահեցրին, որ հանձնաժողովը, ինչպես նշել է լրավամիջոցը, ուսումնասիրել էր խնդիրը եւ անբարեխիղճ մրցակցության դրսեւորում ընկերության կողմից չէր հայտնաբերել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930