Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահին զայրացրեց ակադեմիկոսի հայտարարությունը. azatutyun.am

Ապրիլ 23,2014 16:32

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր զայրացրեց ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի այն հայտարարությունը, թե չի կարելի թույլ տալ, որ Սևանից մեծ ծավալով ջրի բացթողումներ կատարվեն:

Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովում Ջրբաշյանը, մասնավորապես, կոչ արեց Ակադեմիային արգելել Սևանի ջրի բացթողումը՝ ընդգծելով, որ Սևանա լիճը ոչ միայն բնապահպանական, այլ նաև ռազմավարական, հայ ժողովրդի գոյատևման օբյեկտն է:

«Մեր ժողովուրդը կարող է այստեղից վերանալ, եթե չունենալ ջուր: Հարգելի ընկերներ, հարգելի դեպուտատներ, ինչպիսի հեշտությամբ դուք ձեր՝ անկարողություն ասեմ, անընդունակություն ասեմ, շատ կարճ ժամանակային հարցերը լուծելու համար այսպիսի հեշտությամբ դնում եք Սևանի ջրի ավելցուկը բացելու հարցը», – հայտարարեց ակադեմիկոսը:

Սերժ Սարգսյանին ակնհայտորեն դուր չեկան Ջրբաշյանի այս խոսքերը:

«Եթե պրոբլեմներ են առաջացել՝ կապված բնակլիմայական պայմանների հետ և այլն, ի՞նչ եք առաջարկում, որպեսզի Արարատյան դաշտավայրը չորանա՞, էս տարի բերք չունենա՞նք, ինչ է թե 100 խորանարդ մետր ջուր չպիտի վերցնենք էն ավելցուկից, որ կուտակել ենք: Դե էդ դեպքում ամեն ինչը փակենք, ընդհանրապես, ոչ հանք օգտագործենք, ոչ ջուր օգտագործենք, ոչինչ չօգտագործենք, ասենք՝ էս ամբողջը պահում ենք, վաղը կարող է պետք գա», – ասաց նախագահը:

Սարգսյանը չհամաձայնեց նաև ակադեմիկոսի այն դիտարկմանը, թե Սևանից բաց թողնված ջրի մեծ մասը գնում է Ադրբեջան: «Ես խնդրում եմ՝ Սևանի մասին մասնագիտական խոսք ասեք, ոչ թե հուզական, և Սևանի ջրից մի կաթ անգամ Ադրբեջան չի գնում», – հայտարարեց նախագահը:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Սա կարծես «Քաջ Նազարի» նոր բէմադրությունն է…?

  2. Արսեն says:

    Ռուբեն Ջրբաշյանի պես մարդկանց շնորհիվ է որ շատերը չեն արտագաղթում: Ջուրը ապագայի ամենաթանկ ու ամենակարևոր զենքերից է լինելու և մեր պարտքն է ոսկու պես մաքուր պահել այն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930