Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ-ի եւ Գյումրու «Ֆոտոն վարժարան»-ի մեկական լսարաններ կկահավորվեն արդի սարքավորումներով. Արմեն Աշոտյան

Ապրիլ 23,2014 16:27

Մինչեւ այս տարվա հոկտեմբերի մեկը Երեւանի պետական համալսարանի եւ Գյումրու «Ֆոտոն վարժարան»-ի մեկական լսարաններ կահավորված կլինեն արդի սարքավորումներով: Այսօր Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, «Samsung Electronics» ընկերության Կովկասյան գրասենյակի ղեկավար Սանգ Պիլ Չանը եւ «Նոր սերնդի դպրոց» հ/կ-ի նախագահ Սուրեն Ալոյանը ստորագրեցին կրթական համագործակցության զարգացման մասին հուշագիր, որը թույլ կտա Հայաստանի երկու ուսումնական հաստատություններում ունենալ ժամանակակից տեխնոլոգիաներով կահավորված սենյակներ, որոնք համաձայն Արմեն Աշոտյանի խոսքերի` «երեխաների կրթությունը կդարձնեն առավել մատչելի, որակյալ եւ հետաքրքիր»:
Այն հարցին, թե ինչու՞ ընտրեցին հենց այս երկու համալսարանները` ԵՊՀ-ն եւ Գյումրու «Ֆոտոն վարժարան»-ը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ընտրեցինք «Ֆոտոն վարժարանը», քանի որ չէինք ուզում այս առաջընթացը գրանցել միայն Երեւանում: «Ֆոտոնը» համարվում է մարզային լավագույն դպրոցներից մեկը, որի շրջանավարտները բազմաթիվ մեդալներ են նվաճել ինչպես հանրապետական, այնպես էլ միջազգային օլիմպիադաներում՝ հատկապես ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա առարկաներից: Եվ «Ֆոտոն վարժարան»-ը մենք դիտարկում ենք որպես կարեւոր կրթական հաստատություն: Եվ ինչու Երեւանի պետական համալսարան` մայր բուհ է: Այդտեղից է սկսել Հայաստանի բարձրագույն կրթությունը: Եվ ամեն ինչ «Պոլիտեխնիկ» չենք կարող տանել: «Պոլիտեխնիկ»-ում շատ տրանսազգային կառույցներ կան, շատ լաբորատորիաներ կան: Համալսարանում էլ կա, բայց ուզում ենք, որ հավասարաչափ զարգացնենք մեր բուհերը եւ կարողանանք հետաքրքրություն առաջացնել երիտասարդության շրջանում»:
Երեւանի պետական համալսարանում լսարանը կկառուցվի Ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետի ամբիոններից մեկում, որը կլինի շուրջ 30-40 հոգանոց սենյակ:

Դիանա ԹՈՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պարոն նախարարի պաշտոնակատար,
    (23 Ապրիլի 2014թ.)

    Ձեր ողջ թվացյալ գիտական գործնեության ընթացքում, երբեք չեք նշում որ այդ բոլոր գիտատեքնիկական բարիքները մեր Հայ աշակերտները սովորելու են ՀԱՅԵՐԵՆՈՎ և ոչ թե օտար լեզուներով, ինչպես Դուք բանաստեղծություն գրեցիք Ձեր մորը նվիրված ոչ թե Հայերենով, այլ Ռուսերենով։
    Ի՞նչ լեզվով են գրելու Հայ աշակերտները՝ Անգլերեն, Ռուսերեն թե Թուրքերեն…
    Այս հարցադրումից Դուք չեք կարող փախչել։
    Ի՞նչ լեզվով են խոսելու Samsung-ի հրաշք գործիքները կամ Ձեր գլուխգործոց պլանշետները, ի՞նչու եք լռում այդ մասին։
    Պր. Աշոտյան պատիվ ունեցեք և պարզապես հրաժարվեք անգամ պաշտոնակատար լինելուց։ Ինչքան քանդեցիք Հայկական գիտությունը հերիք է։
    Ձեր վերջին օրերին գոնե դադարեցրեք Ձեր կոսմոպոլիտ գործնեությունը։
    Անցեք կուսակցական աշխատանքի։

    ====================================

    Ողջույն ՀՀԿ Գործադիր Մարմնի Տիարք,
    (04 Ապրիլի 2014թ.)

    Ստեղծել Նոր Գիտության Նախարարություն

    Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, երբ պետք է կազմվի նոր կառավարություն, հույսի շող առաջացավ, որ ժամանակն է փոխելու նաև Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։
    Ինքներեդ դատեք, ես «Facebook»-ում կարդացի թե ինչպես է մեր նախարարը հպարտանում որ վեց տարուց ավել նա անդամակցում է այդ համացանցին։ Այնպես է ուրախանում կարծես թե մեր Հայկական և իր կողմից ստեղծված, նոր սոցիալական համացանցի մասին է խոսքը և ոչ թե օտար երկրի հետախուզական լրտեսման գործիքի մասին։
    Ես կարդացել եմ Պր. Աշոտյանի «Facebook»-ում կատարած իր բոլոր գրառումները և լրատվական միջոցներով տարածված իր հոդվածները։ Իմ հետազոտության արդյունքները պարզել են, որ «գիտություն» բառի որոնման ժամանակ, չնչին – 2% տարբերությամբ, այն հանդիպում ենք միայն իր պաշտոնի անվան՝ «…գիտության նախարար» բառակապակցության մեջ։ Պր Աշոտյանի ողջ գործունեությունը, համաձայն իր վեց տարվա «Fasebook»-յան գրառումների, ամբողջությամբ վերաբերվում է միայն կրթության ասպարեզում իր կատարած փորձարարական-նորարական հերոսություններին։ Բայց ու՞ր մնաց գիտության ասպարեզը, որը նույնպես իր պաշտոնի մասն է կազմում։ Արդյո՞ք ինքը գաղափար ունի թե ինչի մասին է խոսքը և ինչպե՞ս պետք է այն հաղթահարել։
    Բայց ինչպես կարող է մեկը գաղափար ունենալ հիմնարար գիտությունների մասին (տեսական ֆիզիկա, մաթեմատիկա և այլն…), ով ավարտել է բժշկական համալսարանը։ Մենք շատ լավ գիտենք թե ովքե՞ր են ընդունվում բժշկական համալսարան և ինչ՞ու համար են ընդունվում…
    Եվ այդպիսի կրթական անցյալ ունեցող անձը պետք է փրկի Հայաստանի կործանվող գիտությունը։ Եթե այդքան լավ է ավարտել բժշկական համալսարանը, ապա նշանակեք իրեն առողջապահության նախարար և ոչ թե գիտության նախարար։ Ես տեղյակ եմ նաև Պր. Աշոտյանի կայծակնային մտածողության կարողությունների մասին որոնք լավագույնս դրսևորվում են «ԿՎՆ» սովետասիոնիստական մրցախաղերում։
    Պր. Արմեն Աշոտյանը իրազեկ չէ գիտական ասպարեզին, պատկերացում չունի թե ինչ՞ի մասին է խոսքը, ի՞նչ պետք է անել և հետևաբար ի վիճակի չէ այն կառավարելու։ Երկու կարծիք չի կարող լինել այս մասին։
    Բայց քանի որ Պր. Արմեն Աշոտյանը ՀՀԿ Նախագահի տեղակալն է և հասկանում եմ որ առանց պաշտոն չի կարող մնալ, հետևաբար ես առաջարկում եմ հետևյալ լուծումը։

    Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը տրոհել երկու նոր նախարարությունների՝ առանձին կրթության նախարարության և առանձին գիտության նախարարության։

    Մենք Հայաստանում ունենք այնպիսի նախարարություններ որ Աշխարհը չունի և ոչինչ չի պատահի եթե ունենանք նաև առանձին գիտության նախարարություն։
    (Պետք է շտապել այս հարցում քանի դեռ շախմատի նախարարություն չի ստեղծվել։ – կատակ)
    Թող կրթության նախարար մնա ձեր սիրասուն զավակ Արմեն Աշոտյանը, իսկ գիտության նախարարի համար խորհուրդ եմ տալիս ընտրել գործից հասկացող բանիմաց մեկին, լավ կլինի լինի տեսաբան ֆիզիկոս, և պարտադիր չէ նաև որ նա լինի կուսակցական։ Բայց պարտադիր է որ նա երբևէ գրանտակեր եղած չլինի։

    Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը

    Ռոբերտ Նազարյան
    [email protected]

    Հ.Գ. – Իհարկե հասկանում եք որ ես անձնապես չեմ ճանաչում Պր. Արմեն Աշոտյանին և ոչ մի անձնական թշնամանք չունեմ իր նկատմամբ։ Ես բացառապես ղեկավարվում եմ Հայաստանում ազգային գիտության վերազարթոնքի տեսլականով, որին խանգարում է Պր. Արմեն Աշոտյանը, որպես գիտության նախարար։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930