Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը հայ-թուրքական հարաբերությունների վերջնակետը չէ»

Ապրիլ 23,2014 16:17

«Հայ-թուրքական հարաբերությունների համար Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը վերջնակետ չի: Դա առիթ է Թուրքիայի համար, որպեսզի ճանաչի Ցեղասպանությունն`այդ կերպ իր քաղաքացիների համար զարգացման եւ առաջընթացի խնդիր լուծի»,- այսօր կարծիք հայտնեց Արեւմտահայոց Ազգային Համագումարի ներկայացուցիչ Կարեն Միքայելյանը`«Արեւմտահայոց Ազգային Համագումարի» եւ «Արեւմտահայոց ժառանգների Միության» կազմակերպած «Արդարության հեռանկարներ Արեւմտահայոց համար» խորագրով կլոր սեղանի ժամանակ։

Բանախոսը համոզված է, որ առանց պատմական արդարության ճանաչման Թուրքիան չի կարող համախմբել եւ լիարժեք զարգացման տանել իր հասարակությանը:

Արեւմտահայոց Ազգային Համագումարի համար անընդունելի է Թուրքիայի որդեգրած քաղաքականությունը`հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորելով հայ-ադրբեջանական հարաբերություններով, քանզի դրանք տարբեր գործընթացներ են:

Արեւմտահայոց Ազգային Համագումարի ներկայացուցիչները գտնում են, որ Հայաստանը, բացի մշակութային հարաբերությունների բարձրաձայնումից`Ցեղասպանության ճանաչման մասին խոսելիս պետք է համարձակություն ունենա եւ քննարկի նաեւ հետեւանքների վերացման հարցը, քանզի առանց հետեւանքների վերացման, որեւէ խնդիր չի կարող լուծում ունենալ:

Արեւմտահայոց ժառանգների Միության ներկայացուցիչ Արագած Ախոյանն էլ նկատեց, որ խաղաղության համար պետք է քաջ ու համարձակ լինել ու կլոր սեղանների շուրջ քննարկել բոլոր կնճռոտ հարցերը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930