Ապրիլի 23-ին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Լիտվայի պաշտպանության նախարար Յուոզաս Օլեկասի հետ` վերջինիս նախաձեռնությամբ:
Սա նրանց առաջին հանդիպումը չէ: Առաջին նախագահի և Լիտվայի պաշտպանության նախարարի ծանոթությունը սկսվել է դեռ 1989 թվականից, երբ պարոն Օլեկասը, Անդրեյ Սախարովի և Գալինա Ստարավոյտովայի հետ միասին պայքարում էր ձերբակալված «Ղարաբաղ» կոմիտեի ազատության համար և շարունակվել է 1991թ. վիլնյուսյան հայտնի իրադարձությունների օրերին, երբ նախագահ Տեր-Պետրոսյանը, որպես ԽՍՀՄ Դաշնության խորհրդի պատվիրակության անդամ, ճգնաժամի կարգավորման նպատակով մեկնել էր Վիլնյուս:
Հյուրի խնդրանքով, Լեւոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, հատկապես շեշտելով երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները, որոնց թվում` համակարգային կոռուպցիան, արտագաղթը, ժողովրդավարական ազատությունների ոտնահարումները:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային խնդիրներին:
Կարդացեք նաև
ՀԱԿ մամուլի հաղորդագրություն