«Որպես քաղաքական երևույթ՝ անհասկանալի է պախկված տեղից ժամանակ առ ժամանակ ինչ-որ բաներ ասելը, եթե քաղաքական հայտ կա ներկայացնելու, քաղաքական պրոցեսներին մասնակցելու, պետք է դա անել բացահայտ, մենք անցել ենք այն ժամանակները, երբ դու կարող էս քողարկված տեսքով ժամանակ առ ժամանակ ինչ-որ բան ասել: Եթե քաղաքական պրոցեսները քեզ չեն հետաքրքրում, ապա նրանց էլ պետք չէ անդրադարձ կատարել, եթե դու պատրաստ էս քաղաքականություն մտնել, բաց ասել, որոնք են քո ծրագրերը, ապա պետք է այս գործելաոճին վերջակետ դնել»,- ԳԱԼԱ-ի խնդրանքով անդրադառնալով 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին՝ նշեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը բարձրացրել էր ՍԴ բարեփոխումների անհրաժեշտության հարցը:
Թովմասյանը նշում է. «Ես համաձայն չեմ երկրորդ նախագահի գնահատականների հետ որպես նաև մարդ, ով մասնակցել է 2005 թվականի փոփոխությունների նախագծի մշակմանը, վստահորեն կարող եմ ասել, որ դրա անհրաժեշտությունը կա»:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Կարդացեք նաև