Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՀ երկրները համագործակցում են հումանիտար ականազերծման բնագավառում

Ապրիլ 23,2014 15:37

Գործադիրը համաձայնություն է տվել հումանիտար ականազերծման ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը: Փաստաթղթի ստորագրումը թույլ կտա ձևավորել հումանիտար ականազերծման իրականացման բազմակողմ համագործակցության նորմատիվ իրավական բազա, մշակել կազմակերպական և տեխնիկական հարցերի, ինչպես նաև ԱՊՀ մասնակից պետությունների զինված ուժերի ինժեներական զորքերի կողմից ականազերծման համաձայնեցված համատեղ գործողությունների համադրման ընդհանուր մոտեցումներ:

ՀՀ կառավարությունը հաստատել է հակաականային գործողությունների ազգային չափորոշիչների կիրառման ուղեցույցը և մի շարք  հարակից փաստաթղթեր: Արցախյան պատերազմի ընթացքում ՀՀ տարածքում իրականացվող մարտական գործողությունների ժամանակ կիրառվող մարտավարություններից մեկը ականների տեղադրման միջոցով հակառակորդին հեռու պահելն էր: Ական էին տեղադրում ինչպես մեր ազատամարտիկները, այնպես էլ հակառակորդի զինվորները: Դրա հետևանքով այսօր Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերը ենթակա են ականների ռիսկի: Կարելի է առանձնացնել մարդկանց կյանքի և առողջության սպառնալիքը, սոցիալ-հոգեբանական և տնտեսական խնդիրները: Սույն որոշման ընդունումը միտված է հակաականային գործողություններում ընդգրկված անձանց անվտանգությանն ու աշխատանքի արդյունավետությանը:

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» օրենքների պահանջներին համապատասխան կառավարությունը ստեղծել է մարտական գործողությունների մասնակիցների և երկրապահ կամավորականների կարգավիճակի հարցերի միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա կազմը: Նշված օրենքներով մարտական գործողությունների մասնակցի և երկրապահ կամավորականի կարգավիճակը տրվում է պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի կողմից՝ միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հիման վրա:

 

 ՀՀ կառավարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930