Լրահոս
Օրվա լրահոսը

Պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ապրիլ 23,2014 15:19

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Շ. Ա.-ի հաղորդման հիման վրա`ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Ըստ կալանավորի հաղորդման` 2013թ. փետրվարին ինքը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Տաշիրի և Ստեփանավանի բաժիններ, որտեղ Լոռու մարզային վարչության պետի տեղակալը, հիշյալ բաժինների պետերը և օպերլիազորները ստիպել են իրեն խոստովանել Լոռու մարզի դպրոցներից մեկից գողության կատարումը, հակառակ դեպքում` սպառնացել են սպանել կամ անհիմն մեղադրել որևէ անձի սպանության փորձ կատարելու մեջ և դատապարտել:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930