Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աբգար Ափինյան. «Ուզո՞ւմ ենք եղեռնը ընդունի աշխարհը, դադարեցնենք արտագաղթը» (Տեսանյութ)

Ապրիլ 23,2014 15:12

«Միակ խնդիրը, որ տեսնում ենք առաջիկայում, դա կազմակերպված աշխատանքն է. առ այսօր մենք չենք կարող հպարտանալ նրանով, որ հայությունը անցած հարյուր տարիներին գործել է իբրեւ կազմակերպված ուժ»,- այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Երեւանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:

Նրա խոսքերով՝ պետականություն ունենալու պայմաններում չկա մի կոորդինացնող օղակ, որ կկարողանա համախմբել բոլոր ջանքերը եւ դարձնել մեկ հավաքական ուժ, եւ այդ պատճառով է, որ Երեւանի գրողների միությունը խնդիր է դրել՝ կարողանալ համախմբել սփյուռքի եւ հայրենիքի մտավորական եւ քաղաքական գործիչների ջանքերը.

«Թո՛ղ այն տպավորությունը չստացվի, որ պետք է աշխատել միայն Եվրոպայի համար. երկրի ներսում եղեռնի վերաբերյալ նյութերի հրապարակման խիստ անհրաժեշտություն կա՝ ո՞րն է դրա պատճառը մենք ինքներս մեզ պետք է բացատրենք»:

Նա հայտարարեց, որ Երեւանի գրողների միությունը հանրապետության մարզերում սկսում է արշավ, որպեսզի մարզաբնակ քաղաքացիներին ներկայացնեն ցեղասպանության մասին պատմող գրքերը եւ քննարկում ծավալեն. «Ժողովուրդը եղեռնի մասին ճշմարտությունը իմանալու կարիքն ունի, այնպես չէ, որ մեզ կոտորել են, եւ սխալ են այն մտավորականները, ովքեր պնդել են, որ մորթել են հային: Թուրքն իր նպատակին չհասավ, դա փաստ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Աբգար Ափինյանի կարծիքով՝ եղեռնի հարցում ունենք մի նպատակ՝ ստեղծել ուժեղ Հայաստան, քանի որ աշխարհում թույլ ազգերի ձայնը չի լսվում: Նա նշեց, որ չի կարող եղեռնի միջազգային ճանաչում պահանջի մի ժողովուրդ, ով արտագաղթում է երկրից. «Ուզո՞ւմ ենք եղեռնը ընդունի աշխարհը, դադարեցնենք արտագաղթը, ոչ թե զոռով, ոչ թե փակենք սահմանները, այլ ստեղծենք մի ուժեղ հայրենիք բազում աշխատատեղերով: Դա հնարավոր է»:

Այն հարցին, թե ինչպե՞ս է պարոն Ափինյանը գնահատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու համար ստեղծված պետական հանձնաժողովի աշխատանքը, նա պատասխանեց, թե չի կարող գնահատել մի բան, որ չկա. «Հայկ Դեմոյանը լավ կաներ, որ մի քիչ աշխատեր, հետո ներկայանար: Մենք առայժմ լսել ենք, որ կա ինչ-որ հանձնաժողով: Երեւանի գրողների միությունը խստորեն քննադատում է հանձնաժողովի անգործությունը. Արդեն իսկ ուշ է աշխատանքի համար, մենք պետք է 5 տարի առաջ սկսեինք աշխատանքը, մնացել է մի քանի ամիս, իմանում ենք, որ հանձնաժողովը կա, այդպես չեղավ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Բայց կան տասնյակ կազմակերպություններ որպեսզի այդ հավաքական ամբողջականությունը չկայանա:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930