Հայաստանցի բռնցքամարտիկ, 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում այսօր առավել քան վստահ առավելության հասավ Ղազախստանի ներկայացուցիչ Ալուա Բալկիբեկովայի նկատմամբ (մեր մարզուհին հասցրեց նաեւ նոկդաունի ենթարկել մրցակցին) եւ ի նշան այդ առավելության, ռեֆերին մրցավարական անձնակազմի միաձայն որոշմամբ բարձրացրեց Անուշի ձեռքը:
Աշխարհի չեմպիոնական ոսկու համար Անուշին մնում է կատարել ընդամենը մեկ քայլ եւ եզրափակչում հաղթել իտալուհի Իրմա Տեստային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` ՀԲՖ նախագահ Արթուր Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից