Լրահոս
Օրվա լրահոսը

 Մեկնարկել է «Ռիսկերի վերլուծության սկզբունքների կիրառում հարկային վարչարարության տարբեր ոլորտներում» խորագրով միջազգային դասընթաց

Ապրիլ 23,2014 14:01

 Պետական եկամուտների կոմիտեի և Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) համատեղ նախաձեռնությամբ ապրիլի 23-25-ը Երևանում անցկացվում է «Ռիսկերի վերլուծության սկզբունքների կիրառում հարկային վարչարարության տարբեր ոլորտներում» խորագրով միջազգային ուսումնական դասընթաց:

Դասընթացը մասնակիցներին թույլ կտա ռիսկերի վերլուծության հարցերի վերաբերյալ ձեռք բերել անհրաժեշտ գիտելիքներ: Այն կծառայի որպես միջազգային լավագույն փորձի փոխանակման հարթակ՝ նպաստելով երկրներում ռիսկերի վերլուծության խնդիրների կարգավորման արդյունավետության բարձրացմանը:

«Կարևորելով միջազգային փորձի փոխանակման գործընթացը` Հայաստանի հարկային ծառայությունը շահագրգռված է ապահովել իր մասնագետների մասնակցությունը Հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության միջոցառումներին: Այսպիսի նախաձեռնությունները կնպաստեն կազմակերպության անդամ երկրներում ավելի ներդաշնակ և կանխատեսելի հարկային դաշտի ձևավորմանը»,-բացման խոսքում նշել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը:

Եռօրյա դասընթացին մասնակցում են 30 հարկային պաշտոնյաներ 17 երկրներից: «Թեմայի վերաբերյալ բազմաբովանդակ շնորհանդեսների միջոցով բոլոր պատվիրակները կներկայացնեն իրենց երկրի լավագույն փորձը: Մենք կարծում ենք` սա փորձի փոխանակման չափազանց արդյունավետ միջոց է, և IOTA-ն պատիվ ունի գտնվելու Հայաստանում և այդ նպատակով համագործակցելու Հայաստանի հարկային ծառայության հետ»,-նկատել է միջազգային դասընթացի համակարգող Դեյվիդ Վուդսը:
Դասընթացի թեման ժամանակակից աշխարհում առանձնահատուկ հրատապություն ունի հարկային մարմինների և ձեռներեցության համար: Ինչպես դիտարկում է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ռիսկերի վերլուծության համակարգը հարկային վարչարարության արդիական գործիք է, որի լիարժեք կիրառությունը վկայում է տվյալ համակարգի զարգացած լինելու մասին: ՊԵԿ-ը նույնպես կիրառում է ռիսկերի կառավարման միջազգային սկզբունքները. «Հարկատու 3» էլեկտրոնային կառավարման համակարգի գործարկմամբ էլեկտրոնային գործիքների խմբավորման և միասնական տրամաբանության սկզբունքի հիման վրա նախագծվել է ռիսկերի կառավարման համակարգը (ՌԿՀ):

«Ռիսկերի վերլուծության համակարգի արմատավորումը հնարավորություն է տալիս ամբողջությամբ կանխարգելել պոտենցիալ ռիսկերը, նվազեցնել վարչարարական ընթացակարգերը, հետևաբար նաև շփումները հարկ վճարողների և հարկային մարմնի միջև»,-ներկայացրել է Վախթանգ Միրումյանը: Ներկայում հարկային ծառայությունում ներդրվել է մոդուլներից մեկը` ռիսկային չափանիշների հիման վրա ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրության ավտոմատ ենթահամակարգը, իսկ համակարգի ամբողջական գործարկումը նախատեսվում է 2016թ.-ին:
ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930