Լրահոս
Օրվա լրահոսը

Ատոմ Էգոյան․ «Ես հոգնել եմ իմ զայրույթից». Azatutyuna.am

Ապրիլ 23,2014 13:54

«Ազատություն». Թուրքիայումլույս տեսնող «Ակոս» հայկական պարբերականը Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին ընդառաջ հանդես է եկել հատուկ նախաձեռնությամբ, հրապարակելով աշխարհին հայտնի ազգությամբ հայ մտավորականների նամակներ՝ ուղղված թուրք ժողովրդին:

Կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանը իր նամակը սկսում է հետևյալ տողերով. «Ես հոգնել եմ իմ զայրույթից: Միշտ հավատացած էի, որ եթե դուք հասկանայիք այն, ինչ ես գիտեմ, ինձ պես կզգայիք ու կմտածեիք, որ արդեն բավական է, և ժամանակն է հաղթահարել անցյալը»:

«Ես սաստիկ հոգնել եմ ձեր կառավարության սարսափելի ժխտումից», – շարունակում է սփյուռքահայ ռեժիսորը, – «Մի ամբողջ դար ձեր կառավարությունը ձեզ պարտադրել է ցեղասպանության ժխտումը»:

«Իրականությունը բացահայտելու հանձնաժողովներ երբեք էլ գոյություն չեն ունենա, և մենք էլ հետաքրքրված չենք տեսնելու ձեր բաց արխիվները: Իրականությունը մենք գիտենք մեծ թվով ականատեսների շնորհիվ, տեսել ենք նաև ձեր պատերազմական մեղսակիցների արխիվները», – ընդգծում է Էգոյանը և իր նամակն ավարտում թուրքերին ուղղված խնդրանքով․ – «Հարցաքննեք ձեր կառավարությանը, ընդվզեք՝ այս կնճռոտ մարտահրավերը դիմագրավելու համար»:

serj_TankyanԻր երաժշտության միջոցով բազմահազարանոց լսարանների առջև Ցեղասպանության մասին մշտապես հանդես եկող ամերիկյան հռչակավոր System of a Down խմբի անդամ, երաժիշտ Սերժ Թանկյանը նամակը սկսում է իր պապերի ողբերգական պատմությամբ. – «Թուրքիան ինձ համար շատ կարևոր է ոչ միայն որ պապերս այնտեղ են ծնվել, այլ քանի որ իմ ամբողջ ազգն է եկել այդ հողերից, որոնք բռնի ուժով խլել են իրենցից՝ ոչ թե պատերազմի հետևանքով կամ երկրի սահմանների փոփոխության, այլ օսմանյան Թուրքիայի վայրագ հրահանգների պատճառով»:

«Տեղյա՞կ եք արդյոք, թե ձեր կառավարությունը տարեկան քանի միլիոն դոլար է ծախսում այս ամենը օտար մայրաքաղաքներում ժխտելու համար, և գիտե՞ք, թե որքան տանջալի է այդ ամենը մեզ համար», – թուրքերին հարցնում է աշխարհահռչակ երաժիշտը և շարունակում․ – «Բավական չէ, որ սոսկալի եղեռն վերապրածի թոռ եմ, դեռ մի բան էլ ստիպված եմ արդարությունը վերականգնելու համար միջազգային ատյաններում այդ քարոզչության դեմ պայքարել»:

Հրապարակումն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930