Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները նախատեսում են փակել Մելիք Ադամյան փողոցը

Ապրիլ 23,2014 13:50

Այս պահին ազատամարտիկները Հանրապետության հրապարակից շարժվում են դեպի ՀՀԿ գրասենյակ. նրանք նախատեսել են իրենց ժողովն անցկացնել ՀՀԿ գրասենյակի դիմաց:

azatamartikner-vostikanner

Թեեւ քիչ առաջ հայտարարել էին, որ եթե իրենց դահլիճ չտրամադրեն՝ իրենք կփակեն հրապարակ բերող փողոցը, բայց ավելի ուշ մտափոխվեցին:

Ազատամարտիկները հայտարարեցին, որ եթե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն էլ գա ու խնդրի քննարկումն անել դահլիճում, իրենք կհրաժարվեն:

Այժմ նրանք վերջնաժամկետ են տվել ՀՀ նախագահին, պահանջելով մինչեւ մայիսի 9-ը ազատ արձակել Շանթ Հարությունյանին ու նրա ընկերներին, ինչպես նաեւ՝ ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանին:

Այս պահին ոստիկանները պատ են կազմել ՀՀԿ գրասենյակի դիմաց, իսկ ազատամարտիկները նախատեսում են փակել Մելիք Ադամյան փողոցը:
Մանրամասները՝ ավելի ուշ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930