Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները ծրագրել են փակել Հանրապետության հրապարակ տանող փողոցը (Տեսանյութ)

Ապրիլ 23,2014 13:47

Ազատամարտիկները Հանրապետության հրապարակում հավաքվել են՝ լուծելու իրենց դահլիճ չտրամադրելու խնդիրը:

Հիշեցնենք, որ նրանք դժգոհում են, որ արդեն մի քանի ամիս է, որ իրենց դահլիճային ժողով անցկացնելու նախաձեռնությունը ՀՀ իշխանությունները խոչընդոտում են: Նրանց պատմելով, իրենք տարբեր դահլիճների տնօրենների հետ պայմանավորվում են, հետո տնօրենները փոշմանում են ու չեղյալ հայտարարում պայմանավորվածությունը:

«Դիմում ենք տարբեր դահլիճների, որտեղ ուզում ենք մեր դահլիճային միջոցառումն անցկացնել, տնօրենները հաճույքով համաձայնում են, գումարը վերցնում, հետո երկու օր հետո սարսափահար զանգում՝ ապեր, կներեք, ցավդ տանեմ, տուն ենք պահում, մեզ գործից կհանեն… էդ ով է որոշել էս երկրի կռված տղերքին դահլիճ չտա, էսօր եկել ենք հլը խաթրով ասելու՝ բացեք դռները, գալիս ենք միջոցառում անենք, էդ դահլիճի վաստակն ունենք ամեն մեկս մեր մարմնի մեջ ՝տարբեր բեկորների տեսքով: Ոստիկանությունը հորդորում է, որ անօրինականություն չանենք, մենք անօրինական գործողություններ չենք անում, եթե դահլիճ չտրամադրեցին, ուրեմն մենք փողոցի տղերք ենք, կմտածենք փողոցի որ հատվածում ինչն ինչպես ենք անելու»,- ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:

Ազատամարտիկները քննարկում են կենտրոնական փողոցը փակել: Նրանց հետ զրուցեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, առաջարկեց իր օգնությունը՝ դահլիճ գտնելու հարցում:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930