Լրահոս
Օրվա լրահոսը

Վրաց նկարչուհին «տապակվում» էր հայերի վշտով

Ապրիլ 23,2014 13:32

Ցեղասպանության հիշատակման ցանկացած միջոցառման ժամանակ հայերի կողքին ու հայերի հետ էր նաև վրաց նկարչուհի Նինո Պիրցխալաիշվիլին: Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ Նինոն ընթերցեց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» ու ազդվեց հայ ազգին բաժին ընկած ողբերգությունից: Նրան ցնցել ու հուզել էր ողբերգության անսահմանությունը, միաժամանակ հայ մարդու մաքառման պատրաստակամությունը: Դրանից հետո երկու տարվա ընթացքում նկարչուհին նկարում է 60 գրաֆիկական աշխատանք, բոլորն էլ Ֆրանց Վերֆելի վեպի թեմայով:

Նկարչուհին ցուցահանդեսներ է ունենում Թբիլիսիում, միաժամանակ գրում բանաստեղծություններ ու երազում գալ Հայաստան: «Ես հիանում եմ հայերի տոկունությամբ, ապրելու անսահման ցանկությամբ: Իմ նպատակն է գալ Հայաստան և գտնել այդ հերոս մարդկանց սերունդներին»,-դեռ 2009 թվականին իր ցուցահանդեսներից մեկին նշել էր նկարչուհին:

Ցավոք, նկարչուհու նպատակն այդպես էլ իրականություն չդարձավ: 2012 թվականի հուլիսին հիվանդության պատճառով կյանքից հեռանում է արվեստագետը: Մի քանի ամիս անց լույս է տեսնում նրա աշխատանքների հավաքածուն:

Ա. ԲԱԴԱԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930