Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք փորձել ենք հասկանալ կուտակայինի բարեփոխումների հետ կապված բոլոր դժգոհությունները, մտահոգությունները»

Ապրիլ 23,2014 13:15

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Բացելով նիստը, վարչապետը շնորհավորել է կառավարության նորանշանակ անդամներին, նրանց մաղթել բեղմնավոր աշխատանք:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու օրենքի նախագծին: Հոդվածի գործողությունը կասեցվում է մինչև ՀՀ սահմանադրական դատարանի 2014թ. ապրիլի 2-ի որոշման ամբողջական  կատարումն ապահովող օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը: Գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետում պարտադիր կենսաթոշակային վճար չկատարելու դեպքում  անձը պարտավոր է վճարել օրենքով սահմանված տույժ՝ յուրաքանչյուր օրվա համար 0.15 տոկոս:

Հաջորդ որոշմամբ կառավարությունն անհետաձգելի է համարել վերը նշված օրինագիծը, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

«Այս հարցը մենք քննարկել ենք բոլոր քաղաքական ուժերի հետ, ներառյալ  նաև Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերը, նաև բոլոր շահագրգիռ հասարակական կազմակերպությունները ,– այս առնչությամբ ասել է Հովիկ Աբրահամյանը: – Մենք փորձել ենք հասկանալ կուտակայինի բարեփոխումների հետ կապված բոլոր դժգոհությունները, մտահոգությունները: Այսօր ես իմ դիրքորոշումը, մտահոգությունները, պատկերացումները տեղադրել եմ կառավարության կայքում, հանդես եմ եկել ուղերձով, որտեղ շատ հստակ ներկայացված են կառավարության դիրքորոշումները: Խնդրում եմ ծանոթանալ»:

ՀՀ կառավարություն    

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930