Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մեկ տարում փակվել են 1500 առեւտրի օբյեկտներ. տնտեսագետ. «Չորրորդ իշխանություն»

Ապրիլ 23,2014 12:42

Տնտեսության ներկա վիճակի եւ անհրաժեշտ բարեփոխումների մասին խոսակցությունները վերջերս ավելի արդիական են դարձել։ «ՉԻ»-ի հետ զրույցում տնտեսական գիտությունների թեկնածու, դասախոս Արթուր Առաքելյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում փոքր եւ միջին ձեռնարկությունները (ՓՄՁ) հիմնականում ներգրավված են մեծածախ եւ մանրածախ առեւտրի ոլորտում, ընդ որում՝ այդ ձեռնարկությունների 91%-ը գերփոքր օբյեկտներ են։ Նրա խոսքով՝ միայն մեկ տարվա ընթացքում այս ոլորտում փակվել են շուրջ 1500 գերփոքր, մինչեւ 5 աշխատող ունեցող առեւտրի օբյեկտներ։ Սա այն պայմաններում, երբ 2013 թվականին գործող 12652 խանութներից առեւտրի շրջանառության 63%-ը բաժին է ընկել 31 եւ ավելի աշխատող ունեցող 155 խոշոր խանութներին։ Ցուցանիշները վկայում են, որ մանրածախ առեւտրի ոլորտում փոքր եւ միջին բիզնեսի դերը նվազում է։

Սակայն տնտեսագետը վստահ է, որ գործազրկության ու աղքատության ներկայիս ցուցանիշների պայմաններում առավել կարեւոր է փոքր եւ միջին ձեռնարկատիրության աջակցությանն ուղղված պարզ եւ շոշափելի միջոցառումների իրականացումը, քանի որ ամբողջ աշխարհում ՓՄՁ ոլորտն է, որ լուծում է զբաղվածության ապահովում ու ստեղծում միջին խավի ստեղծման կարեւորագույն խնդիրը։

Այդ պատճառով, Արթուր Առաքելյանի վստահեցմամբ, ոլորտին անհրաժեշտ է անհապաղ օգնություն ցուցաբերել՝ արագ ազդող գործիքակազմով, ինչպիսին հարկային եւ վարկային արտոնյալ քաղաքականությունն է։

Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930