Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ վերլուծաբանների, Ռոբերտ Քոչարյանն ուզում է վերադառնալ. Medialab.am

Ապրիլ 23,2014 12:35

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մերժողական դիրքորոշումը սահմանադրական բարեփոխումների հարցում խոսում է այն մասին, որ նա կրկին ուզում է վերադառնալ նախագահի պաշտոնին: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին «Մեդիալաբին» ասում է Քաղաքական և միջազգային հարաբերությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը:

Նրա խոսքով, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, որը այսպես ասած բուֆերի դեր էր կատարում քոչարյանական շրջանակներից իշխանությանն ուղղված քննադատության ժամանակ, քննադատության սլաքներն ուղղվեցին Սերժ Սարգսյանին:
«Բուֆերը վերացավ եւ ընդամենը մի քանի օր հետո Քոչարյանն ու նրա թիմն արտահայտում են այն, ինչ իրենք ուզում էին անել»,-ասում է Աղասի Ենոքյանը:
Հիշեցնենք՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն երեկ իր ոչ պաշտոնական www.2nd.am կայքին տված հարցազրույցում անդրադարձել է ինչպես սահմանադրական բարեփոխումների խնդրին, այնպես էլ գնահատականներ տվել գործող իշխանություններին:

«Խոսելով Սահմանադրության փոփոխության մասին երկրորդ նախագահը խոսեց ոչ թե որպես նախկին պաշտոնյա, այլ որպես գործող քաղաքական գործիչ: Այստեղ հիմնական մեսիջն այն էր, որ ես կամ, ես ունեմ դիրքեր եւ այդ դիրքերից կարող եմ ձեզ վրա ուղղել իմ քննադատության հրետանին»,-«Մեդիալաբին» ասում է

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Վերլուծաբանը համակարծիք է Աղասի Ենոքյանի հետ՝ Տիգրան Սարգսյանը միջանկյալ օղակի դեր էր կատարում:

«Այժմ նա չկա մենք տեսանք եւ բավականին ցցուն ու ակնհայտ կսմիթներ ուղղված Սերժ Սարգսյանի անձին , որոնք ուղեկցվեցին գովասանքի խոսքերով առ Հովիկ Աբրահամյան: Սա մեսիջ էր քաղաքական դաշտի այն ակտիվ սուբյեկտներին, որոնք այսօր կապվում են Քոչարյանի անվան հետ »,-նկատում է Ռուբեն Մեհրաբյանը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ սկազբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930