Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱԿ խմբակցության քարտուղար. «Մեզ հետ խորհրդակցելու կարիք չկա». «Ժողովուրդ»

Ապրիլ 23,2014 12:17

Հատված ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցազրույցից:

– Պարոն Մանուկյան, կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրենքն ընդունվել է այն ժամանակ, երբ ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն էր։ Ըստ Ձեզ, ինչո՞ւ է այժմ Հ. Աբրահամյանը որոշել օրենքի մեջ փոփոխություններ կատարել։

– Ճիշտ եք ասում, օրենքի նախագիծն ընդունվել է ԱԺ-ում, իսկ Սահմանադրական դատարանն էլ օրենքը հակասահմանադրական է ճանաչել, մնում է ընդամենը մեկ բան. օրենքին ուժ տալ ու այդ հակասահմանադրական դրույթները վերացնել։ Թող այդ նախաձեռնությունն անեն, բերեն ու կասեցնեն օրենքը՝ գոնե դրանով վերացնելով Սահմանադրական դատարանի այն անհեթեթ որոշումը, որ դրույթները ճանաչվել են հակասահմանադրական, բայց գործում են մինչեւ սեպտեմբերի 30-ը։

Եթե կարող են այդ անհեթեթ նախագիծը վերացնել, թող դա անեն, ով է իրենց խանգարում։ Իսկ մեզ հետ խորհրդակցելու կարիք չկա, քանի որ մենք հստակ ասում ենք, որ պարտադիր կուտակայինը հակասահմանադրական է եւ այն անմիջապես պետք է կասեցնել։ Ու ոչ թե ճանաչել հակասահմանդրական ու 6 ամիս էլ թողնել ուժի մեջ։ Այդտեղ ոչ քննարկելու, եւ ոչ էլ խորհրդակցելու խնդիր գոյություն չունի։ Թող իրենք այդ նախաձեռնությամբ գան խորհրդարան, դա խորհրդարանի լուծելիք խնդիրն է։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930