Անդրադառնալով իր՝ որեւէ այլ կուսակցության անդամակցելու հեռանկարին, նախկին ՕԵԿ-ական Արմեն Երիցյանը հայտարարել է, թե Հայաստանում անցել են այն ժամանակները, երբ ասում էին՝ «գյադե՛ք, էս կողմ, գյադե՛ք, էն կողմ»։
«ՉԻ» – Արմեն Երիցյանի հիրավի բացառիկ սկզբունքայնությունն, իհարկե, հիացնում է: Նա, ինչպես ինքն է ասում, ի սկզբանե իմացել է, որ պիտի լինի Սերժ Սարգսյանի կողքին, դրա համար էլ անդամակցել է ՕԵԿ-ին։ Իսկ թե ինչու ոչ ՀՀԿ-ին՝ հասկանալի է. այն ժամանակ Սերժ Սարգսյանի կողքին գտնվել ցանկացողները բաժանվում էին ՀՀԿ-ի եւ ՕԵԿ-ի միջեւ՝ «գյադե՛ք, էս կողմ, գյադե՛ք, էն կողմ» սկզբունքով, եւ իրեն ՕԵԿ-ն էր բաժին ընկել:
Բայց այդ ժամանակներն անցել են։ Հիմա ինքը «էս կողմում» է եւ չի ցանկանում տեղափոխվել։ Արթուր Բաղդասարյանը ո՞վ է, որ մի ամբողջ նախարար նրա կարգադրությամբ էս կողմ-էն կողմ շարժվի։ Հո «գյադա» չի՞։ «Գյադեքը» նրանք են, ովքեր հավատարիմ են մնում իրենց կուսակցությանը եւ հանուն պաշտոնի չեն պատռում իրենց կուսակցական տոմսը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև