Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյանը թարմություն է բերել. Տաճատ Վարդապետյան

Ապրիլ 23,2014 12:04

Ըստ «Վիրահայերի միասնություն» հ/կ նախագահ, ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանի, հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության խղճին ծանրացած բեռ է ու պետք է աշխարհն ընդուներ ու դատապարտեր այդ ոճրագործությունը մինչեւ հարյուրամյա տարելիցը:

«Այն իր նախադեպը չունեցող ոճրագործություն է, բացի ցեղասպանություն գործելուց թուրքերը նաեւ հայրենազրկեցին մեզ, մեր պատմական հայրենիքը այսօր գտնվում է զավթված վիճակում: Գործընթացները դրական տեղաշարժ ունեն եւ կունենան, որպեսզի ցեղասպանությունը համաշխարհային ճանաչում ունենա, եւ ճիշտ կլինի, որ Թուրքիան ունենա այն կամքն ու արդարամտությունը, որ դատապարտի իր նախնիների ոճրագործությունը: Անվիճելի է, որ պետք է նաեւ փոխհատուցում ունենա»,- այսօր «Ֆորում» ակումբում ասաց պատգամավորը:

Նա պատմեց, որ Ջավախքում այսօր տեղի է ունենալու ջահերով երթ, մոմավառությունը, նախատեսված են երթեր Ախալքալաքում եւ Ախալցխայում:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման հարցը պատգամավորի կարծիքով, փակված չի կարելի համարել նույնիսկ եթե անցնի հարյուրամյա տարելիցը. «Այս թեման հնարավոր չէ փակված համարել, նույնիսկ հարյուր ամյակից հետո, սա ոչ միայն հայ ժողովրդի, այլեւ պատմության արդար դատն է եւ այս գործընթացը պետք հասցնել ավարտին»:

Նրա կարծիքով, ավելի բուռն են լինելու ցեղասպանությունը դատապարտվող գործընթացները. «Թուրքիայի կողմից ոչ մի դրական տեղաշարժ չկա, Քեսաբի վերջին դեպքերը գալիս են հաստատելու, որ այս տարիները չեն փոխել, թուրքի վարքագիծը նույնպես չի փոխվել: Այն հնչեղությունն ու արդար աղմուկը, որ բարձրացվեց Քեսաբի դեպքերի համար, միջազգային հանրությանը համոզեցին, որ թուրք իշխանություններն իրենց վերաբերմունքը հայ ժողովրդի նկատմամբ թողել են անփոփոխ»:

ԱԺ պատգամավորը թերահավատորեն է մոտենում Հայաստանում ԱՄՆ դեսպանի պնդումներին, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայոց ցեղասպանության մասին ծանրակշիռ հայտարարություն է առաջիկայում անելու. «Օբաման մինչեւ նախագահ ընտրվելն էլ այդ թեմայի հետ կապված լուրջ խոստումներ էր տվել եւ մինչեւ այսօր չի կատարել: Չեմ կարծում՝ եթե նրա շուրթերից ցեղասպանություն բառը հնչի, դրանով մեր բոլոր խնդիրները կլուծվեն»:

Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ պարոն Վարդապետյանն ասաց. «Հովիկ Աբրահամյանի նշանակումը վարչապետի պաշտոնում, քաղաքական թարմություն է բերել մեր երկիր: Ճանաչելով ու գնահատելով նրա անձը՝ այդ ոլորտում լուրջ ձեռքբերումներ ունեցած անհատ, բարձր արդյունավետությամբ է ուղեկցվելու նրա պաշտոնավարումը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԵՊՀ աշխատակից says:

    Ողբա’մ զքեզ հայոց աշխարհ, բանաստեղծ – երեսփոխանդ պնակալեզ է և լպրծուն…:))))))

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930