Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապանդի կազմակերպիչները չենթարկվեցին պատասխանատվության». «Սինջար եզդիների ազգային միավորում»

Ապրիլ 23,2014 12:08

2007 թվականի ապրիլի 23-ին Մոսուլ քաղաքում իսլամիստ ահաբեկիչների կողմից հրապարակային գնդակահարվեցին 23 եզդիներ: Ահաբեկիչները կանգնեցելով ավտոբուսը` իջեցրել էին ազգությամբ եզդիներին և նրանց «դատապարտել» գնդակահարության, ըստ իսլամի օրենքների: Ցավոք սրտի պետք է նկատել, որ սա Իրաքում եզդի ժողովրդի նկատմամբ ոչ առաջին և ոչ էլ վերջին ահաբեկչությունն էր: Այս սպանդի կազմակերպիչները չենթարկվեցին պատասխանատվության, որը և պարարտ հող ստեղծեց հետագայում եզդի ժողովրդի նկատմամբ նոր ահաբեկչություններ իրականացնելու համար:

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը ևս մեկ անգամ դատապարտում է կատարվածը և կոչ է անում միջազգային հանրությանը՝ չանտեսել Իրաքում բնակվող եզդի ժողովրդի համար ստեղծված վտանգները, որոնց պատճառով Միջագետքի բնիկ ժողովուրդներից մեկը կկանգնի ոչնչացման վտանգի առաջ: Ուզում ենք հիշեցնել համայն մարդկությանը, որ Օսմանյան կայսրության տարածքում 1915 թվականի հայերի ցեղասպանությունը ևս «մարդակեր» հանցագործներին անպատիժ թողնելու արդյունք էր: Իրաքաբնակ եզդիների խնդիրները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում չլինելու դեպքում եզդիները կկրկնեն Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայ ժողովրդի ճակատագիրը:

«Սինջար եզդիների ազգային միավորում»

Լուսանկարը՝ literalbarrage.org

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930