Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանն իր հարցազրույցով բացահայտեց, թե վերջին ամիսներին ում ականջներն էին երեւում «հրաշալի քառյակ»-ի հետեւից. «Ժողովուրդ»

Ապրիլ 23,2014 11:48

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր երեկվա հարցազրույցով բացահայտեց, թե վերջին ամիսներին ում ականջներն էին երեւում «հրաշալի քառյակ»-ի հետեւից։ Թեեւ մինչ այդ շատերը Քառյակի գործողությունների համակարգումը վերապահում էին առավելապես Լեւոն Տեր-Պետրոսյանին, սակայն Քոչարյանի վերջին հարցազրույցում առկա մեսիջներն ի ցույց դրեցին Քառյակի առնվազն երեք ուժերի ծրագրերի սկզբնաղբյուրը։

Մասնավորապես՝ սահմանադրական բարեփոխումների անցկացման անհրաժեշտության հետ կապված Քոչարյանը երկրորդեց ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի դիրքորոշումը՝ հայտարարելով. «Կարող եմ վստահորեն ասել, որ չկա երկրի առջեւ ծառացած ոչ մի կենսական խնդիր, որի լուծմանը խոչընդոտի գործող Սահմանադրությունը։ Բարեփոխման նախաձեռնությունը բխում է բացառապես իշխանություններից, հնչած բացատրությունները համոզիչ չեն, ծայրահեղ հեղհեղուկ են, ինչը եւ առաջարկվող փոփոխությունների իրական նպատակների վերաբերյալ լուրջ կասկածներ է առաջացրել հասարակության մեջ»։

Փորձելով կանխել հարցադրումը՝ իսկ միթե այդպիսի կասկածներ չկային 2005թ., երբ ինքն իրականացրեց Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն, Քոչարյանը փորձում է ներկայացնել այն ժամանակ Սահմանադրությունը փոփոխելու «սուր անհրաժեշտությունը»։

Մի կողմ թողնելով նրա բերած փաստարկների հիմնավորությունը, նշենք միայն, որ Սահմանադրական հանրաքվեն անկախության շրջանում ՀՀ-ում անցկացված ամենակեղծված համապետական ընտրությունն էր, երբ ընտրողների գրեթե բացակայության պայմաններում ներկայացվեց 65 տոկոս մասնակցություն։ Ամենամեծ ցանկության դեպքում անգամ դժվար է հավատալ, որ Քո֊չարյանը գնաց նման տոտալ ընտրակեղծարարության՝ հանուն «հասարակական սպասումների» արդարացման։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930