Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազության եւ ՀՔԾ-ի արկղերը ապօրինությունների համար են

Ապրիլ 23,2014 11:33

«Զարկերակ» մամուլի ակումբում ՀՀ փաստաբանների պալատի անդամներ Ինեսա Պետրոսյանն ու Գիվի Հովհաննիսյանն այսօր անդրադարձան ՀՀ այլընտրանքային ծառայության Արմավիրի մարզի ստորաբաժանման ղեկավար Սահակ Հարությունյանին եւ առաջատար մասնագետ Ալեքսանդր Խաչատրյանին առաջադրված մեղադրանքին եւ գործը դատարան ուղարկելուն:

Անդրանիկ դատական նիստը նշանակված է ապրիլի 25-ին: Նախաքննությունն իրականացրել է հատուկ քննչական ծառայությունը: Անցյալ տարվա հոկտեմբերի 14-ից էլ նրանք գտնվում են «Վարդաշեն» ՔԿՀ-ում, կալանավորված են:

Գործով անցնում է մեկ տուժող՝ նախկինում խարդախության համար դատապարտված Բաբկեն Բուդաղյանը, որը ցուցմունք է տվել եւ 3 անգամ առերեսվել, հայտնելով, թե իրենից 4000 դրամ կաշառք են վերցրել՝ իր նկատմամբ համաներում կիրառելու համար:

Ըստ Ինեսա Պետրոսյանի՝ իր պաշտպանյալի նկատմամբ չկա որեւէ հեռախոսային զրույց, ապացույց, որ նա կաշառք է պահանջել Բուդաղյանից:

Ինեսա Պետրոսյանի փաստարկներով՝ Սահակ Հարությունյանն ակնհայտ անմեղ է, ինչը պարզ կդառնա դատարանում, երբ ՀՔԾ-ի եւ դատախազության ապօրինությունները կբարձրացվեն եւ պարզ կդառնա, որ Բուդաղյանի ցուցմունքները արժանահավատ չեն:

Ըստ նրա՝ Բուդաղյանն ունի անցյալ, նրա նկատմամբ կա տուգանք՝ 900 հազար դրամի եւ ակնհայտ էր, որ նրա մասով  համաներում երբեք չէր կարող կիրառվել:

Թե Գիվի Հովհաննիսյանը, թե Ինեսա Պետրոսյանը բողոքներ եւ միջնորդություններ են գրել գործը մինչ դատարան ուղարկելը, այն պատշաճ կարգով գցել են դատախազության եւ ՀՔԾ-ի նամակների արկղը, սակայն գործը դատարան ուղարկվել է (ընդ որում, մարտի 24-ին են ուղարկել), սակայն նրանց հետագայում տեղեկացրել են, թե բողոքը չեն ստացել եւ ժամանակին չի գրվել: Ըստ փաստաբանների՝ այդ արկղերը դրված են նրա համար, որպեսզի ապօրինություններ արվեն: Սա այն դեպքում, երբ արկղերից օրը 3 անգամ հանվում են բողոքները:

Aravot.am-ի հարցին, թե արդյոք «տուժողը» ունեցել է ներկայացուցիչ, 3 առերեսումներից որեւէ մեկի ժամանակ հայտնել է, թե կաշառք չի տվել, փաստաբանները պատասխանեցին, որ ունեցել է ներկայացուցիչ, սակայն «օդում կախված» մի գործ էլ կա Սահակ Հարությունյանի դեմ, որով փորձում է վարույթն իրականացնող մարմինը լռեցնել անբասիր ծառայություն ունեցող այդ աշխատակիցների գործը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930