Երևանում շարունակվում են Հովհաննես Թումանյանի «Անբան Հուռի» հեքիաթի մուլտիպլիկացիոն էկրանավորման աշխատանքները: Անցյալ տարիներին նկարահանված և Համացանցում ավելի քան կեսմիլիոն դիտում արձանագրած մուլտֆիլմի 3-րոպեանոց հատվածին Հայաստանի ազգային կինոկենտրոնի աջակցությամբ շուտով ավելանալու է ևս 3-ը:
15-17 րոպեանոց ապագա մուլտֆիլմի ռեժիսոր Արթուր Միքայելյանի խոսքերով, այսօր օրհասական է արհեստավարժ մուլտիպլիկատորների բացակայության խնդիրը, ինչը ոլորտում ֆինանսների բացակայության հետևանք է: «Նմանատիպ մուլտիպլիկացիոն արտադրանքի մեկ րոպեի համար մոտ մեկ միլիոն դրամ է անհրաժեշտ, ֆինանսների բացակայությունը մեզ համար տևական ժամանակ մուլտֆիլմը շարունակելու միակ խոչընդոտ էր»,- ասում է նա՝ ավելացնելով, որ «Անբան Հուռի» մուլտֆիլմը, անհրաժեշտ գումարի առկայության դեպքում, պատրաստ կլինի այս տարվա վերջին:
Ներկայացնում ենք «Անբան Հուռի» մուլտֆիլմի առաջին հատվածը.
«Անբան Հուռի» մուլտիպլիկացիոն կինոնկարի
ստեղծագործական խումբ