Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկուց հաշմանդամություն ունեցող պատանին զրկված է անգամ անձնագիր ստանալու հնարավորությունից (Տեսանյութ)

Ապրիլ 23,2014 11:19

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցներն օրերս Գյումրու ծայրամասային տնակային ավաններից մեկը հերթական այցելության ժամանակ հանդիպեցին ծայրահեղ աղքատության ճիրաններում հայտնված Ղազարյանների ընտանիքին:

Այն տնակը, որտեղ նրանք ներկայումս ժամանակավորապես բնակվում են, պատկանում է հեռավոր ազգականներից մեկին: Իրենց տնակը դեռ երկու տարի առաջ ամբողջովին շարքից դուրս է եկել ու դարձել բնակվելու համար ոչ պիտանի: Երեք անձից բաղկացած ընտանիքի բոլոր երեք անդամներն էլ հաշմանդամություն ունեն:

Ընտանիքի անդամ, մանկուց հաշմանդամություն ունեցող և ընդամենը 6-ամյա կրթություն ստացած 17-ամյա պատանին էլ չի կարողանում անձնագիր ստանալ՝ գրանցման հասցե չունենալու պատճառով: Նույն պատճառով նրանք զրկված են անգամ սոցիալական նպաստ ստանալու հնարավորությունից: Ընտանիքի ապրուստի հիմնական միջոցը հաշմանդամության թոշակներն են և մոտակա աղբանոցներից պատանու հավաքած ապակյա տարաների վաճառքից ստացվող գումարը:

Առավել մանրամասն՝ «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:

 «Շիրակ» կենտրոնի մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930