Ճի՞շտ է, արդյոք, հաշվարկել Ռոբերտ Քոչարյանն իր առաջիկա քայլերը եւ մտավախություն չունի՞, արդյոք, որ ԲՀԿ-ի հետ միայնակ կմնա քաղաքական դաշտում։
Ի՞նչ է նշանակում «չորով» մերժել առաջարկվող փոփոխությունների մի փաթեթ, որի մեջ ներառված կետերին դեմ ես միայն դու եւ քո մամլո ծառայությունը՝ ԲՀԿ-ն, որ տակավին քաղաքական ուժի համարում ունի գյուղամիջում։ Քոչարյանը տակտիկական սխալ թույլ չի՞ տալիս, արդյոք, երբ այսքան կտրուկ հայտարարություն է անում սահմանադրական փոփոխություններ պահանջող ընդդիմության դեմ։
Ո՞ւմ վրա է դրել հույսը, եւ, առհասարակ, պատմության մեջ եղե՞լ է մի գործիչ, ով հաջողության է հասել՝ մերժելով սահմանադրական փոփոխությունները։
Այո՛, ինքը 2005-ին կատարել է սահմանադրական փոփոխություններ՝ էապես կրճատելով նախագահի լիազորությունները, բայց չէ՞ որ կյանքը ցույց տվեց, որ դրանք քիչ են Հայաստանում իշխանությունը սեփականաշնորհած բիոմասսայից ազատվելու համար։
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանը վստահ է, չէ՞, որ Հայաստանում իշխանական բուրգի այս կառուցվածքի պայմաններում հնարավոր չէ ընտրություններով որեւէ բան փոխել։ Եթե վստահ չլիներ, նա կառավարման լավն ու վատը չէր հանգեցնի նախագահների կենցաղային վեճի, ես լավ նախագահ էի՝ լավ էի աշխատում, դուք լավը չեք՝ չեք կարողանում աշխատել, իսկ Սահմանադրությունն այստեղ «նե պրիչոմ»։ Սա ակնհայտ սխալ մոտեցում է։
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում