ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 23 – ին՝ ժամը 2:00-ի սահմաններում, միջպետական ավտոճանապարհի Վանաձոր – Ալավերդի – Վրաստանի սահմանի 74-րդ կմ- ում տեղի է ունեցել ժայռաբեկորի փլուզում:
«Թումանյանի ՃՇՇՁ» ԲԲԸ ճանապարհաշինարարների ջանքերով ժայռաբեկորն անմիջապես դուրս է բերվել ճանապարհի բանուկ հատվածից: Այս պահին կատարվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:
Ճանապարհը երկկողմանի երթևեկելի է:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ sosi-tv.com-ի