Լրահոս
Օրվա լրահոսը

Երեկվա տեմպերով եթե շարունակվի, չի բացառվում, որ խորհրդարանում Արգամիչի կառավարության ծրագրին հաշված մարդիկ դեմ քվեարկեն. «Հրապարակ»

Ապրիլ 23,2014 10:40

Հովիկ Աբրահամյանի՝ վարչապետի պաշտոնում նշանակվելու քաղաքական առաջին «պտուղներն» արդեն տեսանելի են՝ կառավարությունն ու խորհրդարանը, ձեռք ձեռքի տված, ժողովրդի «փրկության» գործին են լծվել։

Երեկ որոշ ոչ իշխանականների «ոտքը բացվեց» կառավարություն։ ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, «Ժառանգությունը», ՀՀԿ-ն ու ՕԵԿ-ը հյուրընկալվել էին նորանշանակ վարչապետի հարկի տակ՝ քննարկելու կուտակային կենսաթոշակային համակարգի խնդրահարույց կետերը։

Հանդիպման հրավերը մերժել էր միայն ՀԱԿ-ը։ Թե օրենսդիրը գործադիրի հետ ինչ հսկայածավալ արդյունքի կհասնի, կուրվագծվի ավելի ուշ, մասնավորապես՝ ապրիլյան քառօրյային, բայց, անկախ այդ ամենից, ՀԱԿ խմբակցությունում կարծում են, որ օրենսդրական խնդիրները քննարկում ու լուծում են օրենսդիր մարմնում, այլ ոչ թե կառավարությունում։

Երեկվա տեմպերով եթե շարունակվի, չի բացառվում, որ խորհրդարանում Արգամիչի կառավարության ծրագրին հաշված մարդիկ դեմ քվեարկեն։

Նշենք, որ կառավարության ձեւավորումից հետո քսանօրյա ժամկետում պետք է կառավարությունը խորհրդարան ներկայացնի իր ծրագիրը։ Դա կլինի մայիսի վերջին։ Այս ծրագիրը, ինչպես հայտարարեց Սերժ Սարգսյանը, լինելու է Տիգրան Սարգսյանի ծրագրերի զարգացման շարունակությունը՝ կոսմետիկ որոշ շտկումներով։

Եթե նախկինի օրոք, անկախ ծրագրի բովանդակությունից, խորհրդարանական ոչ իշխանական ուժերը խիստ քննադատության էին ենթարկում այն, ապա Արգամիչի դեպքում զգուշությունը պատել է օրենսդիր մարմինը։ Մինչեւ չտեսնեն իրենց աչքով, չկարդան ու չուսումնասիրեն, կարծիք չեն հայտնի։ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ով կառավարության ծրագրի քննադատությամբ զբաղվեց գարնանային ողջ նստաշրջանի ընթացքում, միայն մանրազնին ուսումնասիրելուց հետո կհայտարարի՝ պետք է կողմ քվեարկել, թե՝ դեմ։ «Քանի չեմ տեսել ու չեմ կարդացել, ոչինչ չեմ կարող ասել, ծրագիրը թող բերեն, նոր կորոշենք»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց նա։

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկելու, քանի որ այն ոչ լեգիտիմ իշխանության ծրագիրն է, եւ վարչապետի անձն էական չէ։

Գայանե ՍԱՐԻԲԵԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930