Լրահոս
Օրվա լրահոսը

Նենգություն, խայթոց պարունակող խոսքը չեմ կարևորում. Գալուստ Սահակյանը՝ Քոչարյանի հարցազրույցի մասին. 1in.am

Ապրիլ 23,2014 10:17

Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հարցազրույցից:

– Պարոն Սահակյան, երկրորդ նախագահն իր հարցազրույցում նշել է, որ Սահմանադրական բարեփոխումներն ամենևին էլ ժամանակի պահանջը չեն: Արդյո՞ք բարեփոխումների պահն իրոք հասունացել է:

– Այդ խնդրի շուրջ շատերն են արտահայտվում, և՛ թեր կողմեր կան, և՛ դեմ, և՛ վճռական կողմեր: Դա է պատճառը, որ հայեցակարգը դրվել է քննարկման: Բնականաբար, բոլոր առաջարկությունները համապատասխան հանձնաժողովը հաշվի կառնի իր ամփոփիչ փաստաթղթում, պարզ կլինի, թե որ առաջարկներն են ավելի բնութագրական, որոնք են, որ ընդունելի չեն, այդ իմաստով` հանձնաժողով կա մասնագիտական, որը զբաղվում է այս հարցով:

Դա առաջարկություն է, երկրորդ նախագահը ցանկացել է մասնակից դառնալ, իսկ հանրության տրամադրվածությունը որոշվում է հետընտրություններով կամ հանրաքվեներում, այսինքն` մեր ժամանակներում խնդիրը` ինչ տրամադրություն ունենք, բարդում ենք հանրության վրա: Դրա համար էլ հարցը դրվել է հանրության քննարկումներին, պարզապես կարծում եմ, որ որոշակի անպատշաճություն կար, խայթոցներ կային, որ ընդունելի չեն ընդամենը: Ավելի կոպիտ բառ չուզեցի ասել, բնութագրեցի որպես խայթոցներ, ավելի շատ ոչ թե առաջարկությունների խնդիրն է, այլ կարծեք թե ամբողջ հայտարարությունը հենց նպատակադրված էր այդ ուղղությամբ, իսկ տեսակետ յուրովի յուրաքանչյուրս կարող ենք ունենալ:

Սովորաբար, ես այն հայտարարությունները, որոնք իրենց մեջ այդպես նենգություններ, խայթոցներ են պարունակում, չեմ էլ կարևորում, որ գնահատականներ տամ: Այս պարագայում ընդհանրապես հայտարարության տեքստը կարծիք է, որ ցանկացած դեպքում պիտի հարգենք, սակայն տրամաբանորեն գոնե ինձ համար խայթոցների մեխանիզմն անընդունելի է, մանավանդ բարձր դիրքի անձերի կողմից:

– Նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ երկու անգամ երկրի ղեկավարի պաշտոն զբաղեցրած մարդը երրորդ անգամ ընտրվելու իրավունք չպիտի ունենա: Ռոբերտ Քոչարյանն առաջարկում է ընդամենը «անընդմեջ» բառը հանել Սահմանադրության 50-րդ հոդվածից…

– Ասեմ, դա էլ յուրովի կարծիք է, եթե համապատասխան մասնագիտական հանձնաժողովը կգտնի, որ պետք է Սահմանադրության մեջ դա արձանագրի, ուրեմն կլինի նաև արձանագրություն: Դա աշխարհում է ընդունված: Եթե ժողովրդավարական չափորոշիչներով ենք դիտարկում, աշխարհում ընդունված նորմեր են, պարզապես ԱՊՀ երկրներում կարծեք թե նախկին սովետական կառուցվածքներով ցանկացած անձ մտածում է` անընդհատ պիտի ընտրվի` չմտածելով, որ եթե ուզում ես ազգիդ և պետությանդ անկեղծ ծառայել, դրա կարևորությունը շատ մեծ չէ, որտեղ էլ լինես, կկարողանաս ծառայել։ Դրա հետևանքն այն եղավ, որ արդեն Ադրբեջանում ժառանգական դարձրին, կարծում եմ` Հայաստանը պիտի խուսափի նման տիպի մոդելների գոյությունից: Ե՛վ ԱՄՆ-ում, և՛ Եվրոպայում նման խնդիրներ չեն առաջանում: Մարդիկ գալիս են, նախագահում, հետո այլ նախագահներ են լինում, բայց դա չի նշանակում, որ իրենց դերակատարումը նսեմանում կամ ոչնչանում է: Մարդը որտեղ էլ լինի, պետության համար իր դերակատարման մեխանիզմները կգտնի:

Հայկանուշ ԹՈՐՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԵՊՀ աշխատակից says:

    Նենգության և խայթոցների ու նաև ցինիզմի մեծ մասնագետ Գալուստ Ստահակյանը խանդում է իրեն գերազանցողներին, քանզի դա ի’ր մենաշնորհն է, որով ոչ հեռու անցյալում քծնում էր ,,խնդրո առարկա,, իր նմանակին……(((*~*))))))))))))

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930