Ընթացիկ մրցաշրջանում անհաջող մրցելույթների պատճառով այսօր առավոտյան պաշտոնաթող արված գլխավոր մարզիչ Դեւիդ Մոյեսի (նրա հետ միասին հեռանում են նաեւ օգնականները՝ Սթիվ Ռաունդը եւ Ջիմի Լամսդենը) փոխարեն «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվել է թիմի վետերան, կիսապաշտպան, 41-ամյա Ռայան Գիգզը: Այս մասին տեղեկացնում են արտասահմանյան մարզական հրատարակությունները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ