Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը այսպես ասած անհնազանդ, իրենց չարդարացնող կադրերին պատժելու բավական հետաքրքիր մեթոդների է տիրապետում: Ինչպես հայտնի է, նա վերջերս որպես պատիժ մեկուսացրել է մշակույթի բաժնի պետ Արտաշես Կարապետյանին` ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանի հորը: Քաղաքապետը, ըստ էության, նրան աշխատանքից չհեռացնելով, չպաշտոնազրկելով, այդուհանդերձ պաշտոնը ձեռքից քաղաքավարի վերցրել է` նրա լիազորությունները դնելով մշակույթի բաժնի մեկ այլ աշխատակցի վրա: Այսինքն` քաղաքապետարանում աշխատել-չաշխատելու որոշումը թողել է Արտաշես Կարապետյանի հայեցողությանը:
Սամվել Բալասանյանը նման մի որոշում էլ, կարծես թե, կայացրել է փոխքաղաքապետի պարագայում: Թեև ամբողջ Գյումրին խոսում է, որ քաղաքապետը պատրաստվում է պաշտոնազրկել իր սանիկին` փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանին, սակայն պարոն Բալասանյանը հերքում է `ընտրությունը դարձյալ թողնելով Գուրգեն Մալխասյանի հայեցողությանը: Նշենք, որ Գուրգեն Մալխասյանը այս պահին արձակուրդում է:
Օրերս լրագրողները քաղաքապետից հետաքրքրվեցին, թե որքանո՞վ են ճիշտ խոսակցությունները, թե փոխքաղաքապետին պաշտոնազրկել է: Զգացվում էր, որ թեև Սամվել Բալասանյանը չէր ուզում պատասխանել այդ հարցին, այդքան էլ դուրեկան թեմա չէր նրա համար, սակայն ասաց. «Հիմա ես ի՞նչ ասեմ, ասեմ`այո՞, նա ազատված է աշխատանքից…Ոչ ,ազատված չէ, ես չգիտեմ ոնց են տարածվել այս խոսակցությունները, եթե ինքը ուզի ազատվել, ինքը դիմում կտա, կազատվի, մամուլի ասուլիս կտա, վերջը փոխքաղաքապետ է , կասի` ինչո՞ւ է դիմում տվել»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ