Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշցիները սգում են Հրանտ Վարդանյանի մահը

Ապրիլ 22,2014 22:12
hrant vardanyan

Ապրիլի 22-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, նրա տեղակալ Լեւոն Սարգսյանը, մարզպետարանի աշխատակիցներ, Տավուշի մարզի համայնքների ղեկավարներ, մարզի հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ղեկավարներ  այցելեցին Երեւանի Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցի, մասնակցեցին հայտնի գործարար եւ բարեգործ Հրանտ Վարդանյանի քաղաքացիական հոգեհանգստին:

Սկսած 2008 թվականից «Գրանդ  հոլդինգը» տարեկան 1 միլիոն դոլարի  բարեգործական  ծրագրեր է  իրականացնում Տավուշի մարզի  սահմանամերձ համայնքներում, մարզում ստեղծվել են մեծ թվով աշխատատեղեր: 2009թ. մարտի 10-ին Տավուշի մարզպետի կողմից  Հրանտ Վարդանյանին շնորհվել է «Պատվավոր Տավուշցի» կոչում եւ ոսկե մեդալ:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հասմիկ Ազիբեկյան says:

    Աստված հոգին լուսավորի: Հրանտ Վարդանյանի մահը մեծ կորուստ է ոչ միայն Տավուշի մարզի, այլ ողջ Հայաստանի համար: Նրա անունը հավերժ կհիշվի իր բարի և ազգանվեր գործերով: Այս մեծ կորստի մխիթարությունը՝ նրա 2 հրաշալի զավակներն են, որոնք իրենց հոր արժանի ժառանգորդներն են և կշարունակեն Հրանտ Վարդանյանի գործը:

  2. Արմեն says:

    Անչափ ափսոս, մեծ հայ մարդ կորցրեցինք: Երանի որդիներն իսկապես ժառանգած լինեն այն ամենը ինչը հատուկ էր մեր Հրանտ Վարդանյանին

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930