Լրահոս
Օրվա լրահոսը

BBC. Բայդենը՝ Կիևում. ԱՄՆ փոխնախագահը նոր պատժամիջոցներով է սպառնացել Ռուսաստանին

Ապրիլ 22,2014 21:00

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը, որն ապրիլի 22-ին պաշտոնական այցով ժամանել է Կիև, Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ  Ռուսաստանին սպառնացել է նոր պատժամիջոցներով, եթե Մոսկվան շարունակի աջակցել Ուկրաինայի արևելքի անջատականներին: Փոխանցում է «Բի ԲԻ Սի»-ն:

«Մենք ուզում ենք, որ Ռուսաստանը չաջակցի այն մարդկանց, որոնք թաքնված են դիմակների տակ և զինվորական համազգեստ են կրում և որոնք երկրի արևելքում շենքեր են գրավում», – ասել է Բայդենը, ինչպես լրատվականն է գրում, անսովոր խիստ տոնով՝ ավելացնելով, որ «Ռուսաստանի հետագա սադրիչ գործողություններն ավելի կոշտ արձագանքի կարժանանան և երկրին կբերեն ավելի ահեղ մեկուսացման»:

«Այսօր ոմանք փորձում են մասնատել Ուկրաինան: Ուկրաինան պայքարում է իր գոյության համար: Մենք՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները, ձեզ և բոլոր ուկրաինացիների հետ հանդես ենք գալիս միասնական Ուկրաինայի կողմից», – ասել է փոխնախագահը՝ վստահեցնելով, որ շատ շուտով իրենք արդյունքի կհասնեն, – «Մենք թույլ չենք տա, որ սա վերածվի անվերջ գործընթացի»:

Բայդենը անդրադարձել է նաև Ուկրաինայում տիրող հակահրեականության հարցին՝ նշելով, որ նման երևույթն անհանդուրժելի է. «Ուկրաինայում տեղ չկա այնպիսի դրսևորումներին, ինչպիսիք են հակահրեականությունը և ազգատյացությունը: Ես կրկնում եմ՝ ոչ մի արդարացում չկա հակահրեկանության, ինչպես նաև ազգատյացության համար: Ոչ: Ոչ մի դեպքում: Ոչ մի կերպ», – ասել է նա:

ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը բացի Յացենյուկից հանդիպել է նաև Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար, Խորհրդարանի խոսնակ Ալեքսանդր Տուրչինովի և Գերագույն Ռադայի կուսակցությունների առաջնորդների հետ, որոնց հետ քննարկել է մայիսի 25-ին նշանակված Ուկրաինայի նախագահի ընտրությունները՝ անվանելով այն «երկրի պատմության կարևորագույն» ընտրությունները:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Hakob says:

    😀 :D: D 😀 😀

  2. Seyran says:

    Միջերկրականի հարավային և արևելյան ափերը քանդելուց հետո անցել են հյուսիսային ափերին՝կշարունակվի Ռումինիայով…մինչև Պորտուգալիա:Հռոմեական Կայսրությունը մեկ անգամ կործանել են՝այնտեղ ուղարկելով Քրիստոսի առաքյալների:Եվրոմիությունը միամիտ գտնվեց իր ասոցացված կազմի մեջ մտցնել նաև հյուսիսային աֆրիկայի պետություններին և ձեռնոց նետել ԱՄՆ-ին՝հետևանքները տեսնում ենք:ԱՄՆ-ը թույլ չի տա Եվրոմիության հզորացում՝սահմանվածից ավելին: Այժմ էլ Ուկրաինան է կործանում՝նրանց դարձնելով ,,բամբակով ջուր ստացող,,հիվանդի՝հիվանդը չի մահանա,բայց և չի էլ կազդուրվի ու միշտ կախված կլինի ջուր տվողի կամքից:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930