Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Արմեն Երիցյան. «Գյադեք էս կողմ, գյադեք էն կողմի» ժամանակներն անցել են. «Ազատություն»

Ապրիլ 22,2014 20:52

Երիցյանը, ով ՕԵԿ ղեկավար մարմնի անդամ էր, այս մասին լրագրողներին տեղեկացրեց այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում:

Հիշեցնենք, մոտ մեկ շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ Ամեն Երիցյանը և Տիգրան Սարգսյանի կառավարությունում ՕԵԿ-ական ևս երկու նախարար՝ գյուղնախարար Սերգո Կարապետյանը և քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը, դիմում են ներկայացրել ՕԵԿ-ից դուրս գալու մասին: Սա տեղի ունեցով ճիշտ այն ժամանակ, երբ «Օրինաց երկիրը» որոշում կայացրեց անցնել ընդդիմադիր դաշտ:

Այսօր Արմեն Երիցյանից խնդրեցինք արձագանքել այն քննադատությանը, թե այս պահին կուսակցությունը թողնելու իր որոշումը նշանակում է, որ ժամանակին ինքը, այսպես ասած, օգտագործել է իշխանության մաս կազմող ՕԵԿ-ի հնարավորությունները և դարձել նախարար, իսկ այժմ, երբ ՕԵԿ դուրս է եկել իշխանությունից, կուսակցությունն այլևս հարկավոր չէ իրեն:

«Չգիտեմ ով ինչ է ասում… ես ոստիկանության պետի առաջին տեղակալ էի, երբ հրավեր ստացա ՕԵԿ-ի կողմից ԱԻ նախարար աշխատելու համար, և հենց առաջին օրն էլ ասել եմ, որ ես իմ աշխատանքը, որ կատարում եմ որպես ԱԻ նախարար, պետք է կատարեմ։ Այն ժամանակ, երբ ես հրաժարականը ներկայացրեցի ՕԵԿ-ից, ես չէի ակնկալում, որ պետք է լինեմ նախարար։ Պարզապես այն ժամանակ, երբ ՕԵԿ-ի հայտարարել էր, որ լինելու է Սերժ Սարգսյանի, մեր նախագահի կողքին, ես նույնն էի հայտարարել… և երբ ՕԵԿ-ը որոշեց, որ չպետք է լինեն կոալիցիայում, ես իմ որոշումը կայացրեցի, որ չեմ կարող ընդդիմություն լինել։ Ես գտնում եմ, որ գործադիրում կարող էի իմ աշխատանքը շարունակել, եթե տային հնարավորություն։ Եվ այդ հնարավորությունը ստացել եմ, կաշխատեմ, կշարունակեմ»,- ասաց Երիցյանը՝ հավելելով, որ չի կարծում, թե այլ կուսակցության կանդամագրվի. – «Անցել են էն ժամանակները, որ «գյադեք էս կողմ, գյադեք, էն կողմ»…, ես անձամբ որոշում եմ կայացրել, և իմ փոխարեն ոչ ոք չի կարող կայացնել»։

 

Մանրամասները կարող եք կարդալ` «Ազատություն» ռ/կ-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930